Աշխարհ

07.11.2016 10:50


Օբաման ծաղրել է «Twitter»-ից հեռացված Թրամփին

Օբաման ծաղրել է «Twitter»-ից հեռացված Թրամփին

Սպիտակ տան առաջնորդ Բարաք Օբաման հեգնանքով է մեկնաբանել այն տեղեկատվությունը, որ ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփի շտաբի աշխատակիցները հեռացրել են նրան «Twitter»-ի իր միկրոբլոգից, որն այժմ վարում են նրա խորհրդականները։

«Եթե նա չի կարող «Թվիթթերում» իր էջը վարել, էլ ի՞նչ պետք է ասել միջուկային ծածկագրի մասին»,–հայտարարել է Օբաման։

«The Hill»–ի փոխանցմամբ՝ Թրամփին սոցցացից հեռացնելու պատճառը եղել է այն, որ միլիարդատերը պարբերաբար օգտագործել է միկրոբլոգը իր քաղաքական հակառակորդներին վիրավորելու նպատակով: Սոցցանցում Թրամփն ունի ավելի քան 12 մլն բաժանորդ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը