Վանաձորի ավագանու արտահերթ նիստը չի կայացել (տեսանյութ)
Այսօր նշանակված Վանաձորի ավագանու արտահերթ նիստը հետաձգվել է ավագանու ոչ ՀՀԿ–ական անդամների՝ «Հայկական վերածնունդի», ԲՀԿ-ի և «Լուսավոր Հայաստանի» բոյկոտի պատճառով։
Քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի որոշմամբ՝ ներկաները կես ժամ սպասել են ավագանու մյուս անդամներին, այնուհետև, քվորումի բացակայության պատճառով, արտահերթ նիստը նիստը հայտարարվել է չկայացած։
«Բոյկոտին նորմալ եմ վերաբերվում, քանի որ քաղաքական պայքարի ձև է»,-լրագրողներին ասել է Մ. Ասլանյանը:
Նշենք, որ եթե ավագանիում նիստերը շարունակաբար չեն կայանում, հաջորդում է քաղաքապետին անվստահություն հայտնելու հարցը:
Վանաձորի ավագանու ընտրություններում Հայաստանի հանրապետական կուսակցությունն ստացել էր 13, «Լուսավոր Հայաստանը»՝ 10, «Հայկական Վերածնունդը»՝ 5, «Բարգավաճ Հայաստանը»՝ 3, ՀՅԴ-ն՝ 2 մանդատ:

7or.am