Ինչո՞ւ են ոստիկաններին ներգրավել որպես տուժողներ (տեսանյութ)
Ինչո՞ւ են ոստիկանները հուլիսյան զանգվածային անկարգությունների գործով ներգրավվել որպես տուժողներ:
«Մեր պաշտպանյալներից եւ ոչ մեկին վերագրված չէ գործում տուժող որեւիցե մեկին որևէ ձեւով վնաս կամ վնասվածք պատճառելու մեղադրանք: Հետեւաբար՝ ինձ համար անհասկանալի է, թե ինչու են նրանք գործով որպես տուժող ներգրավված, եթե մեր պաշտպանյալների գործողություններով նրանց վնաս պատճառված չէ: Նրանց ներկայությունը նման պայմաններում անթույլատրելի է»,-«a1plus.am»–ը հայտնում է, որ դատարանում հայտարարել է պաշտպան Արա Զաքարյանը:
Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում սկսվեց Խորենացիի դեպքերից հետո կալանավորված Սոսո Մարգարյանի, Արսեն Մկրտումյանի եւ Գագիկ Միքայելյանի գործով դատական նիստը:
Պաշտպան Արա Ղարագյոզյանը միջնորդեց փոխել իր պաշտպանյալի՝ Արսեն Մկրտումյանի խափանման միջոցը՝ կալանքը, սակայն 1,5 ժամ խորհրդակցական սենյակում մնալուց հետո դատավորը որոշեց մերժել միջնորդությունը:
Նմանատիպ միջնորդություն ներկայացրեց նաեւ Գագիկ Միքայելյանի պաշտպանը: Խորհրդակցական սենյակից վերադառնալուց հետո 1 մլն դրամ գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդությունն էլ դատարանը մերժեց:
Սոսո Մարգարյանի պաշտպան Արա Զաքարյանը այսօր միջնորդությամբ հանդես չեկավ։
Այս գործով դատական նիստը կշարունակվի դեկտեմբերի 22-ին:

Մանրամասները՝ «a1plus.am»–ի տեսանյութում: