Դիտորդական առաքելության առաջարկությունը ՀՀ նախագահին
Հաշվի առնելով թիվ 10-րդ ընտրատարածքի ԱԺ լրացուցիչ ընտրություններում ստեղծված իրավիճակը, Հայաստանի Պառլամենտարիզմի Կենտրոնի (ՀՊԱԿ)դիտորդական առաքելության ղեկավար Անահիտ Սարգսյանն, այսօր, ՀՀ Նախագահին առաջարկություն է ներկայացրել Դիտորդական առաքելության հետ հանդիպման մասին, որի տեքստը ներկայացնում ենք ստորև և ամբողջությամբ:
ՀՊԱԿլրատվություն
Հ.Գ. - Մեծարգո Պարոն Նախագահ
Արդեն ավարտին է մոտենում մեր դիտորդական առաքելության թիվ 2 միջանկյալ զեկույցի կազմումը և, այդ կապակցությամբ, ունենք լուրջ մտահոգություններ թիվ 10-րդ ընտրատարծքում ԱԺ լրացուցիչ ընտրության օրինական կազմակերպման, այդ թվում, ընտրացուցակների վարման, քվեարկությանը զինծառայողների և ոստիկանների մասնակցության, նախընտրական քարոզչության, թեկնածուների իրավահավասարության առնչությամբ և այլն:
Մասնավորապես, բանը հասել է նրան, որ ըստ ԿԸՀ համապատասխան ժամանակացույցի 19-րդ կետի' ՀՀ բոլոր ընտրողները կարող են մասնակցել թիվ 10-րդ ընտրատարածքի ԱԺ մեծամասնական կարգով ընտրություններին;
Միաժամանակ, Ժամանակացույցում նախընտրական քարոզչության կազմակերպման ԸՕ-ով սահմանված միջոցառումների բացակայությունը, բերել է նրան, որ ընտրողների գերակշռող մեծամասնությունը տեղյակ չի ընտրությունների անցկացման և թեկնածուների մասին:
Հարկ եմ համարում տեղեկացնել նաև, որ մեր զեկույցներում տեղ գտած ընտրախախտումների առնչությամբ, առ այսօր, որևէ արձագանք չի տրվել իրավասու պետական մարմինների և պաշտոնատար անձանց կողմից:
Հաշվի առնելով ստեղծված անմխիթար իրավիճակը և ընտրությունների կազմակերպման ու անցկացման օրինականության ապահովման անհրաժեշտությունը, խնդրում եմ ընդունել մեր Առաքելությանը միջանկյալ թիվ 2 զեկույցում բարձրացված հարցերի քննարկման նպատակով:

ՀՊԱԿ լրատվություն