Ե. Զախարյանը հաստատել է, որ Վերահսկիչ պալատի նախագահը ճիշտ է
Նախօրեին Վերահսկիչ պալատը տվյալներ էր ներկայացրել ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի տարածքային բաժանմունքներում հայտնաբերված չարաշահումների և կոռուպցիոն ռիսկերի մասին։ Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս կապակցությամբ կոմիտեի նախագահ Երվանդ Զախարյանն ասել է.
-Անկախ նրանից, որ ուսումնասիրությունները եղել են նախկին տարիների գործառույթները, մինչև 2009թ. հունվարի 1-ն են կատարվել ուսումնասիրությունները, բոլոր դեպքերում, տեղ գտած այն հարցերը (չեմ ուզում ասել՝ թերությունները, սխալները և կոպիտ խախտումները), որոնք նշվեցին Վերահսկիչ պալատի նախագահ Ի. Զաքարյանի կողմից, համապատասխանում են իրականությանը։
Ե. Զախարյանը հաստատել է, որ երբեմն համայնքների կողմից կադաստրի տարածքային ստորաբաժանումներին ներկայացվող տարբեր գույքերն իրոք գրանցվում են ոչ այն գործառնական նշանակությամբ, որով իսկապես աշխատում է կամ պիտի աշխատի տվյալ գույքը։
-Այն դեպքերի վերաբերյալ, որ նշվեց Վերահսկիչ պալատի նախագահի կողմից, իմ կարծիքը հետևյալն է։ Հայտնաբերված բոլոր դեպքերի մասով համայնքները պետք է տեղում կատարեն վերաձևակերպում՝ համայքների, ավագանու որոշումներով, և շատ շտապ ներկայացնեն Կադաստրի պետական մարմիններին, իսկ այն սուբյեկտները, որոնք կհրաժարվեն՝ այդ գումարների մուծման հետ կապված, ուղղակի հայցով պետք է մտնեն դատարան և դատական կարգով այդ գումարները հետ բերեն։ Եվ դատարանը համապատսխան վճիռ անպայման կկայացնի։

7or.am