Քաղաքական

04.11.2016 17:25


Հայաստանի նախկին նախագահի եղբոր դուստրը դեռ մտադիր չէ դառնալ պատգամավոր

Հայաստանի նախկին նախագահի եղբոր դուստրը դեռ մտադիր չէ դառնալ պատգամավոր

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եղբոր դուստրը` Իրինա Քոչարյանը, «Նովոստի-Արմենիա» գործակալության հետ զրույցում հերքել է տեղեկատվությունն այն մասին, որ մտադիր է ԱԺ պատգամավոր դառնալ:

«Ես ոչ ոքի այդ մասին ոչինչ չեմ ասել: Անհասկանալի է, թե ինչու են նման նյութեր հայտնվել»,-հայտարարել է Քոչարյանը:

Հիշեցնենք, որ չորեքշաբթի մամուլը գրել էր, որ Երևանի ավագանու ԲՀԿ խմբակցության անդամ Իրինա Քոչարյանը մտադրություն ունի պատգամավոր դառնալ համանուն կուսակցությունից։

Այս խորագրի վերջին նյութերը