Կարծիք

04.11.2016 17:09


Քաղաքից 20-30կմ հեռավորության վրա գտնվող գյուղերում արդեն մի քանի օր է՝ 90-ականներն են

Քաղաքից 20-30կմ հեռավորության վրա գտնվող գյուղերում արդեն մի քանի օր է՝ 90-ականներն են

90-ական թվականները վերադարձե՞լ են

Կոտայքի մարզի մի քանի գյուղերում նոյեմբերի 1-ի առատ ձյան պատճառով մինչ օրս լույս չկա: Արդեն 4-րդ օրն է՝ լույս չունեն, և հույս էլ չկա, որ առաջիկա օրերին լույս կունենան:

Եղանակային վատ պայմաններից տուժում է միայն գյուղացին, և բավական չէ՝ այս անգամ պտղատու ծառեր կոտրվեցին, ու փաստացի դրանք առաջիկա մի քանի տարում բերք չեն տալու, հիմա էլ մարդիկ օրերով լույս չեն ունենալու: Եվ սայլը տեղից չի շարժվում. «ալոն բլոյի վրա է գցում, բլոն՝ ալոյի»:

Թե ով պետք է զբաղվի այս հարցով՝ բնակիչները չգիտեն՝ ում դիմեն, միայն ասում են, որ դեռ լավ է՝ երեխաներն արձակուրդի մեջ են, բայց երկուշաբթի օրվանից դասի են, առանց լույսի, առանց հույսի... Գյուղացիներին հույս են տվել՝ քաղաքից մարդիկ են գալու՝ վերանորոգելու համար, իսկ թե նրանք երբ տեղ կհասնեն, դեռ ոչ ոք չգիտի:

Այո, քաղաքից մոտ 20-30կմ հեռավորության վրա գտնվող գյուղերում արդեն մի քանի օր է՝ 90-ական թվականներն են. լույս չկա, մոմ ու լամպերով օրեր են անցկացնում միայն նրա համար, որ համայնքապետն իր տեղում չէ, համայնքապետը ՏԻՄ ընտրություններից հետո իր աթոռին դի՜նջ նստած է՝ մատը մատին չտալով, ուրիշների վրա իր գործը բարդելով:

Վահան Սարգիսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը