Կարծիք

04.11.2016 17:02


ԱԿՑԻԱՅՈՎ Մոսկվա հասնելն արդեն մե՜ծ «բարեփոխում» է

ԱԿՑԻԱՅՈՎ Մոսկվա հասնելն արդեն մե՜ծ «բարեփոխում» է

Ակցիայով չվերթներ դեպի Մոսկվա

Մի տեսակ սովորություն է դարձել. երբ մի լավ լուր ես լսում՝ կապված մեր քաղաքացիների բարեկեցիկ կյանքի հետ, մտածում ես, որ այստեղ մի բան այն չէ: Ասենք, օրինակ, այն մոլորությունը, որը կապված է ռուսական «Պոբեդա» ավիաընկերության գայթակղիչ հայտարարության հետ՝ 10.000 դրամով թռիչքների իրականացումը «Շիրակ» օդանավակայանից դեպի Մոսկվա:

Իհարկե, արդեն պարզ դարձավ, որ երանելի մոլորության մեջ են մեզ գցել. ինչպես ցանկացած դեպքում, այս անգամ էլ կրկին մի բան այն չէ:

Երեկ պարզվեց, որ «Պոբեդայի» 10.000–դրամանոց տոմսերը շատ քիչ են լինելու՝ ակցիայի շրջանակներում: Ինչ լսել՝ լսել էինք, բայց ակցիայով չվերթներ չէինք լսել:

Այսինքն, երբեմն ինչ-որ ակցիա կլինի, և մենք կա՛մ կհասցնենք դրանից օգտվել, կա՛մ ոչ: Ինչպես, օրինակ, սուպերմարկետներում է. ակցիայով կարող ես գնել ժամկետանց սնունդ, ինչ-որ անպետք իրեր: Դե, չգիտեմ՝ ավիաընկերության ակցիաներն ինչ շեշտադրում կունենան. գուցե նստարանները հարմարավետ չլինեն, կամ սնունդ չտան, կամ «բագաժ» տալու հնարավորություն չլինի, բայց որ այսուհետ ԱԿՑԻԱՅՈՎ կարող ես հասնել Մոսկվա, դա արդեն մե՜ծ «բարեփոխում» է:

Սաթեն Մանասյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը