Կարծիք

04.11.2016 14:35


Գնային քաղաքականությունը չի փոխվում

Գնային քաղաքականությունը չի փոխվում

Կարմիր գծերի գումարը կգնա բյուջե, բա դրանից հետո ո՞ւր կգնա

Կարմիր գծերի մասին ոգևորությունը շատ մեծ է: Իհարկե, լավ է, որ այս անսահման շահութաբեր դաշտը պետականացնվում է, բայց արդյոք դա մեր գրպանին էլի չի՞ «կպնում»: Ախր, ինչո՞ւ ենք ոգևորվել, կրկին մենք ենք կարմիր գծերի համար վճարելու և էլի վճարում ենք մի ծառայության համար, որի դիմաց ոչինչ չենք ստանում:

Այսինքն՝ գնային քաղաքականությունը չի փոխվում. էլի մեր հաշվին բիզնես են անում, էլի մեր հաշվին բյուջե են լցնում:

Պարզապես ընտրություններից առաջ «գնում ենք հանրային պահանջներին ընդառաջ» կարգախոսով են առաջնորդվում, և մեծ «բարեփոխումներ» են սպասվում:

Հիմա եթե պետբյուջե գումար ենք լցնում, դա մեզ համար ի՞նչ է փոխելու. աշխատավարձերը կբարձրացնե՞ք, թոշակներն ու նպաստները կբարձրացնե՞ք, թե՞ նոր աշխատատեղեր կստեղծեք կամ մեզ համար ավելի բարենպաստ պայմաններ կապահովվեք: Մենք բազմիցս «ճաշակել» ենք մեր՝ հարկատուներիս հաշվին ղեկավարության ճոխությունները՝ թանկ կոնյակները, դիվանները, շամպայնները, բիզնես կլասսով պաշտոնական այցերը, թանկարժեք կրծքանշանները... Արդյոք պետբյուջեն մեզ համա՞ր է ծառայելու, որ մի հատ էլ ուրախացել ենք, թե ուռա՜, մեր փողերը պետբյուջե են գալու:

Այնպես որ, լավ կանեին՝ գնային քաղաքականությունը փոխեին, մենք էլ «պատը գերան մտցնեինք»:

Սաթեն Մանասյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը