Հայաստանի մայրաքաղաքը «զարդարող» կարմիր կետագծերի թեման դարձել է «մոդայիկ»։
Ժամանակին այդ հարցը բարձրացրել էր խորհրդարանական քառյակը, բայց հետո դա «մոռացվեց»։
Հիմա նորից հիշել են կետագծերի մասին այն բանից հետո, երբ հարցը տարբեր հարթակներում բարձրաձայնող եղավ։ Համ էլ՝ նախընտրական ժանրի կանոններն են ստիպում իշխանություններին «բարիանալ»։ Բայց դատելով ամենից՝ բարի բան չկա։
Մեզ առաջարկում են ոչ մի ծառայություն չստանալու դիմաց այսուհետ վճարել ոչ թե մասնավորին, այլ պետբյուջե կամ համայնքային բյուջե։
Նկատենք, որ սպառողի համար այդ դեպքում ոչ մի տարբերություն չկա. միևնույն է՝ գումար է գանձվում փողոցում նկարած կարմիր կետագծերի հատվածում կանգնելու համար։ Այլ հարց է՝ եթե վերանայվեր ընդհանուր տրամաբանությունը, և վերանայվեր գներն իջեցման ուղղությամբ։ Դա չի արվում։ Փոխարենը՝ կազմակերպվում են շոուներ՝ «Գնում ենք հանրային պահանջներին ընդառաջ» կեղծ կարգախոսի շրջանակներում։ Բացի այդ՝ հանրությանը փորձում են փող գանձողի հասցեատիրոջ փոփոխությունը ներկայացնել որպես մեծ լավություն։
Մի խոսքով, «կարմիր կետագծեր» օպերացիան բացառապես քաղաքական ենթատեքստ ունի և առայժմ ոչ մի ձևով չի սպասարկում վարորդների շահերը։
Կարմիր կետագծերի քաղաքական հետագիծը

Հայկ Ուսունց