Քաղաքական

04.11.2016 12:11


Վահե Հովհաննիսյանը բարձրաձայնել է վիրավոր զինծառայողներին պետական աջակցություն ցուցաբերելու հարցը

Վահե Հովհաննիսյանը բարձրաձայնել է վիրավոր զինծառայողներին պետական աջակցություն ցուցաբերելու հարցը

Խորհրդարանում 2017թ. պետական բյուջեի քննարկման ժամանակ ԱԺ պատգամավոր, ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցության վարչության անդամ Վահե Հովհաննիսյանը առողջապահության նախարար Լևոն Ալթունյանից հետաքրքրվել է զինվորական ծառայություն իրականացնելու ժամանակ վիրավորվածներին բժշկական օգնություն տրամադրելու խնդրով:

Նա ընդգծել է, որ հատկապես ապրիլյան քառօրյա պատերազմից հետո դա ավելի ակնառու է դարձել:

–Ոչ թե պետք է վիրավոր զինծառայողի համար գյուղով, բարեկամներով կամ «Facebook»-ով փող հավաքել, այլ դա պետության պարտավորությո՛ւնն է, պետությո՛ւնը պետք է տիրություն անի, աշխարհի լավագույն հիվանդանոցներում բուժում ապահովի,-ասել է Վ.Հովհաննիսյանը:

Հարցին, սակայն, նախարարն այդպես էլ չի պատասխանել:

Նշենք, որ 2017թ. պետական բյուջեի նախագծով առողջապահության բնագավառի ծախսերի համար նախատեսված է 85,772.9 մլն դրամ՝ նախորդ տարվա համեմատ 2,668.9 մլն դրամով կամ 3.0 տոկոսով պակաս:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը