Լրահոս

23.12.2009 13:53


Խոսրով Հարությունյան. «Երկու կողմն էլ անպայման կվավերացնեն արձանագրությունները»

Խոսրով Հարությունյան. «Երկու կողմն էլ անպայման կվավերացնեն արձանագրությունները»

«Հայաստանի Քրիստոնեադեմոկրատական Միություն» կուսակցության նախագահ, Հանրային խորհդի անդամ Խոսրով Հարությունյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է, թե արտաքին քաղաքականության ոլորտում 2009թ. ամենակարևոր և հատկանշական իրադարձությունը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ամբողջ գործընթացին նվիրված գործառույթներն են։

-2009թ. մեր ժողովրդի պատմության մեջ կմտնի որպես Հայաստանի արտաքին քաղաքականության ոլորտում ամենանախաձեռնողական, ըստ իս, ամենահամարձակ և ամենահեռատես քաղաքական նախաձեռնությունների տարի,-ասել է նա։

Ըստ Խոսրով Հարությունյանի՝ սփյուռքահայերը նույնպես սկսել են հավանություն տալ այս գործընթացին։

-Արդեն Սփյուռքի մեր հայրենակիցները նույնպես սկսում են հասկանալ, որ Հայաստանի անվտանգությունը ամենակարևոր հրամայականն է, գերակա խնդիրը, և այդ անվտանգության երաշխավորմանը պետք է նպատսենք բոլորս։ Առիթ ունենք արձանագրելու, որ սփյուռքյան բազում կազմակերպություներ, կառույցներ արդեն խնդրին վերաբերում են այլ տեսանկյունից, ոչ զգայական ոլորտի տեսանկյունից,-նշել է նա։

Խոսրով Հարությունյանը նաև հավաստիացրել է, որ թե՛ Հայաստանում, թե՛ Թուրքիայում  արձանագրությունները վավերացվելու են։

-Թուրքերը շահագրգռված են  ստորագրմամբ, ուղղակի նրանք փորձում են այդ պրոցեսը հանրության համար ներկայացնել այնպես, որ օգուտներ կորզեն,-ասել է նա։

Այն հարցին, թե երբ կվավերացվեն արձանագրությունները, Խոսրով Հարությունյանը պատասխանել է. «Վավերացման ամենավերջին ժամկետը, կարծում եմ, ապրիլի 23-է, այն էլ՝ ոչ թե բուն ապրիլի 23-ը, այլ անհամեմատ ավելի վաղ»։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը