Փետրվարի վերջից մարտի սկզբին Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին պաշտոնական այցով կժամանի Հայաստան։ Այս մասին հայտնում է «Взгляд» թերթը։ Ըստ աղբյուրի՝ այցելության ընթացքում, հնարավոր է, վեր հանվի հայ արտադրողների կողմից այդ երկրի ապրանքանիշերը հեռավոր արտասահմանում իրացնելու նպատակով օգտագործելու հարցը։
Ըստ թերթի՝ «Գրուզպատենտ»-ը ստուգում է սկսում հայերի կողմից վրացական ապրանքանիշների օգտագործումը հետագայում կարգավորելու համար։ ԶԼՄ-ները Վրաստանի նախագահին խորհուրդ են տալիս Սերժ Սարգսյանի հետ բանակցությունների ժամանակ այդ կապակցությամբ «ամոթանք տալ» հայկական կողմին և պաշտպանել վրաց արտադրողների շահերը։
Վրաստանի ԶԼՄ-ները մասնավորապես հայտնել են, թե վրացական ապրանքանիշերը որպես հայկական արտադրանք վաճառվում են Ֆրանսիայի մանրածախ ցանցերում։
Մասնավորապես նշվում է, թե «Սապերավի» գինին իրացվում է որպես հայկական թանկարժեք ալկոհոլային խմիչքների մակնիշ, որպես «հայկական հրաշք» է վաճառվում վրացական չուրչխելին և այլն։ Ասվում է, որ «փոխառված» ապրանքանիշներով բոլոր ապրանքները վաճառվում են Փարիզի, Լիոնի, Ստրասբուրգի և այլ քաղաքների ռուսական խանութներում։
Սահակաշվիլին կժամանի Հայաստան