Բաղրամյան 26-ի դիմաց այսօր տեղի ունեցավ բողոքի ակցիա. ՊՊԾ գնդի հարակից տարածքում՝ Խորենացի փողոցում ոստիկանների անհամաչափ գործողությունների հետևանքով կալանավայրերում գտնվող երիտասարդների ծնողները, բարեկամները և երեխաներն ակնկալում էին հանդիպում Սերժ Սարգսյանի հետ:
Մի քանի տասնյակ քաղաքացիների պահանջն էր ազատ արձակել ապօրինաբար և անհասկանալի մեղադրանքներով ձերբակալված իրենց որդիներին:
Նախագահականում այդպես էլ չընդունեցին ակցիայի մասնակիցներին: Վերջիններս էլ խաղաղ ակցիայի ավարտից հետո հեռացան՝ կոչ անելով վաղը՝ նոյեմբերի 4-ին՝ ժամը 12:00-ին, լինել Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դիմաց, որտեղ տեղի կունենա երիտասարդների հերթական դատական նիստը:
Նախագահականում չընդունեցին բողոքի ակցիայի մասնակիցներին (տեսանյութ)

Աղբյուրը՝ «Zham.am»