Քաղաքական

03.11.2016 15:00


Սա շատ կարևոր հարց է. ՄԻՊ-ը՝ ԲՀԿ ղեկավարի՝ դատապարտյալների՝ «Skype»-ով շփվելու հնարավորության մասին

Սա շատ կարևոր հարց է. ՄԻՊ-ը՝ ԲՀԿ ղեկավարի՝ դատապարտյալների՝ «Skype»-ով շփվելու հնարավորության մասին

Այսօր խրհրդարանում լրագրողների հետ զրույցում Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հայտնեց, որ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը զբաղվում է ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանի առաջարկով, որ Հայաստանում ազգականներ չունեցող դատապարտյալները պետք է հնարավորություն ստանան իրենց բարեկամների հետ շփվել «Skype»-ով։ Այս մասին հայտնում է «Elq.am»–ը։

«Խնդրին տեղյակ եմ, երբ դեռ փոխնախարար էի, այդ հարցն անընդհատ քննարկվում էր, սա շատ կարեւոր հարց է։ Նաիրա Զոհրաբյանի ելույթը լսել եմ եւ մեզ մոտ նույնպես հանձնարարել եմ, որ զբաղվեն։ Այս պահին որեւէ դիրքորոշում չունենք, քանի որ բարդ խնդիր է, պետք է ուսումնասիրել, որովհետեւ երկրներ կան, որոնք թույլ են տալիս ինտերնետ կապի օգնությամբ շփումը, երկրներ կան՝ ոչ։ Կարծում եմ՝ լուծումներ առաջիկայում կլինեն, այս պահին բարդ է որեւէ բան ասելը, պրոֆեսիոնալ չէ այժմ գնահատականներ տալ»,- ասաց Արման Թաթոյանը։

Մանրամասները՝ «Elq.am»–ում։

Այս խորագրի վերջին նյութերը