Քաղաքական

03.11.2016 13:49


Ինչ դիրքորոշում ունի ՄԻՊ–ը խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների հարցի վերաբերյալ

Ինչ դիրքորոշում ունի ՄԻՊ–ը խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների հարցի վերաբերյալ

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, պատգամավոր և ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցության փոխնախագահ Էլինար Վարդանյանն այսօր խորհրդարանում 2017թ. պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանից հետաքրքրվել է՝ ինչ դիրքորոշում ունի խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների հարցի վերաբերյալ:

Պատգամավորը նկատել է, որ ԱԺ–ն չի կարողանում համապատասխան հանձնաժողով ձևավորել։

Արման Թաթոյանը նախ ասել է, որ Մարդու իրավունքների աշխատակազմը զբաղվել է այդ հարցով, այնուհետև ավելացրել է.

–Քննարկել եմ նաև ԱԺ համապատասխան հանձնաժողովի և ՊՆ-ի հետ։ Մի քանի ծրագրեր կան, որոնք պատրաստվում ենք իրականացնել, կանխարգելիչ բնույթի՝ նաև քաղաքացիական հասարակությանը ներգրավելով։ Ինչ վերաբերում է կոնկրետ առկա վարույթների հետ կապված տեղի ունեցած դեպքերին, ասեմ, որ մենք զբաղվում ենք այնքանով, որքանով լիազորությունները թույլ են տալիս, և պարզաբանումների միջոցով փորձում ենք հետևողական լինել,-ասել է Թաթոյանը:

Նաև ընդգծել է, որ երևույթը մտահոգիչ է, և պետք է ամեն ինչ անել բացառելու նման դեպքերը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը