Քաղաքական

03.11.2016 12:34


Ադրբեջանը շարունակում է ապատեղեկատվության տարածման քաղաքականությունը

Ադրբեջանը շարունակում է ապատեղեկատվության տարածման քաղաքականությունը

Ադրբեջանի պաշտոնական քարոզչությունը շարունակում է ինչպես սեփական, այնպես էլ միջազգային հանրությանը մոլորեցնելու նպատակով ապատեղեկատվության տարածման քաղաքականությունը:

Մասնավորապես, նոյեմբերի 2-ին ադրբեջանական ԶԼՄ-ում և սոցցանցերում տեղեկություն է տարածվել, թե, իբր, հայերի ականանետերից արձակված արկերն ընկել են Աղդամի շրջանի Չեմենլի և այլ բնակավայրեր:

ԼՂՀ պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ նշված տեղեկատվությունն իրականությանը չի համապատասխանում: Ավելին, նմանաբովանդակ հաղորդագրությունների տարածմամբ՝ հակառակորդ երկիրը փորձում է իրեն ապահովագրել հերթական սադրանքներից:

ՊԲ առաջահ ուժերը խստորեն հետևում են ստանձնած պարտավորություններին և երբեք չեն թիրախավորում խաղաղ բնակավայրերը:

ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն

Այս խորագրի վերջին նյութերը