Ապօրինի հարստացած պաշտոնյաները կարող են ենթարկվել քրեական պատասխանատվության
Կառավարության այսօրվա նիստում ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հայտարարել է, որ երբ պաշտոնատար անձի ակտիվների աճն էականորեն գերազանցում է նրա օրինական եկամուտները, նա պետք է ենթարկվի քրեական պատասխանատվության։
Կ.Կարապետյանը հանձնարարել է ՀՀ արդարադատության նախարարին ապօրինի հարստացման քրեականացմանը վերաբերող նախագիծ ներկայացնել Կառավարությանը։
–Կեղծ փոխառությունները, կեղծ նվիրատվությունները հիմնականում կատարվում են կանխիկ եղանակով և գործընթացը դարձնում են սկզբունքորեն անվերահսկելի: Շատ դեպքերում պարզ չէ՝ հայտարարագիր ներկայացրած անձն իրականում ստացե՞լ է հայտարարագրում նշված փոխառությունները: Այս խնդիրների լուծման նպատակով հանձնարարում եմ ՀՀ արդարադատության նախարարին Կենտրոնական բանկի հետ համատեղ երկշաբաթյա ժամկետում կառավարության քննարկմանը ներկայացնել կանխիկ գործառությունների սահմանափակման օրենքի նախագիծը,-նշել է նա։
Նաև հավելել է, որ պետք է ընդլայնել բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի լիազորությունները՝ սահմանելով և՛ կրթական, և՛ կոռուպցիայի կանխարգելման գործառույթները.
–ՀՀ արդարադատության նախարարին հանձնարարում եմ մեկամսյա ժամկետում ներկայացնել համապատասխան օրենսդրական նախագիծ։
Կարեն Կարապետյանը ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին էլ հանձնարարել է բանակցել «Սեքյուրիթի Դրիմ» ընկերության հետ և մեկշաբաթյա ժամկետում ներկայացնել իրավական լուծումներ, որպեսզի սեփականության ձևով պայմանավորված՝ վերոնշյալ ընկերության գործառույթները, այդ թվում՝ ֆինանսական ամբողջ տնօրինումը և կառավարումը, անցնեն պետական կառույցներին:

7or.am