Նալբանդյանն ու Շթայնմայերը կքննարկեն ԼՂ հակամարտության կարգավորումը
Հայաստանի և Գերմանիայի ԱԳՆ ղեկավարներ Էդվարդ Նալբանդյանը և Ֆրանկ-Վալտեր Շթայնմայերն այսօր՝ նոյեմբերի 3-ին, կքննարկեն Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացին առնչվող հարցեր:
Այս մասին հայտնում է Ռիա «Նովոստին»՝ Գերմանիայի արտաքին քաղաքական գերատեսչությանը հղումով։
«Բանակցությունների հիմնական թեմաներն են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը և Հայաստանի ու Գերմանիայի միջև երկկողմ հարաբերությունները»,- ասված է Գերմանիայի ԱԳՆ հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ ՀՀ ԱԳՆ–ն հաղորդել էր, որ Բեռլին կատարելիք այցի ընթացքում Նալբանդյանը հանդիպում կունենա նաև ԳԴՀ կանցլերի արտաքին քաղաքական և անվտանգության հարցերով գլխավոր խորհրդական Քրիստոֆ Հոյսգենի, Գերմանիայի խորհրդարանի անդամների և առաջատար քաղաքագետների ու փորձագետների հետ։

7or.am