CBS-ը բացահայտում է Թուրքիայի հույն փոքրամասնության իրավունքների ոտնահարումը, սակայն անտեսում է հայերին
Դեկտեմբերի 17-ին ամերիկյան CBS հեռուստաընկերության «60 րոպե» հաղորդումը ցնցող բացահայտումներ էր տարածել Թուրքիայում հույն փոքրամասնության իրավունքների ոտնահարման մասին:
Հունական ուղղափառ եկեղեցու(նստավայրը՝ Ստամբուլ) տիեզերական պատրիարք Բարդուղիմեոսը համարձակորեն քննադատել էր թուրքական կառավարությանը՝ իր հետ որպես «երկրորդ կարգի քաղաքացու» վարվելու համար: Նա բացատրել էր, որ իրեն զգացել էր որպես «խաչված»:
Թերևս առաջին անգամ է, որ ամերիկյան հեղինակավոր հեռուստաընկերությունը համարձակություն է ունեցել հեռարձակելու մի հաղորդում, որը բացահայտում է թուրքական կեղեքիչ վարչակարգի խտրականության դրսևորումներն ընդդեմ հույն փոքրամասնության: Թվում է, որ CBS-ը կարողացել է դիմակայել Անկարայի և նրա կողմից բարձր վարձատրվող Վաշինգտոնի լոբբիստների ուժեղ ճնշմանը, որոնք սովորաբար գրաքննության են ենթարկում թուրքական կառավարության վիրավորական վարքագիծը բացահայտող հաղորդումները:
Զարմանալի չէ, որ դրան հետևեց տարբեր թուրք պաշտոնյաների, այդ թվում՝ նախագահ Գյուլի խիստ արձագանքը: Արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն կեղծորեն խորհուրդ տվեց, որ հունական պատրիարքը պետք է իր բողոքները սկզբում ներկայացներ Անկարայի իշխանություններին: Արտգործնախարարն իրեն այնպես էր պահում, կարծես թե անտեղյակ էր, որ տարիներ շարունակ պատրիարքն անթիվ բողոքներ է հղել իր ժողովրդի դեմ իրականացվող անարդարությունների մասին: Թուրքական կառավարությունը ոչ միայն անուշադրության է մատնել այդ բողոքները, այլև վախի ու սպառնալիքի կանխամտածված քաղաքականություն վարել՝ ստիպելով հազարավոր հույների, հայերի, ասորիների և հրեաների լքելու իրենց տներն ու գործը և գաղթել այլ երկրներ:
«60 րոպե» հաղորդման թղթակից Բոբ Սայմոնը հայտնել է, որ «անցյալ դարի սկզբին Թուրքիայում ուղղափառ քրիստոնյաների թիվը հասնում էր շուրջ 2 մլն: 1923 թվականին 1.5 մլն հույն դուրս է քշվել երկրից, իսկ 150 հազարն էլ այն լքել է 1955 թվականին Ստամբուլում տեղի ունեցած հակաքրիստոնեական զանգվածային անկարգություններից հետո: Այսօր ամբողջ Թուրքիայում ապրում է ընդամենը 4 հազար ուղղափառ քրիստոնյա»: Սայմոնի բերած թվերը վերաբերում են միայն հույներին:
«Ես հանդիպել եմ վարչապետին, շատ նախարարների՝ ներկայացնելով մեր հիմնախնդիրները ... մեզ օգնելու խնդրանքով», -ասել է պատրիարք Բարդուղիմեոսը Սայմոնին: Սակայն նա երբեք պատասխան չի ստացել:
«60 րոպե» հաղորդումն իր կայքէջում հայտնել է նաև, որ «թուրքական իշխանությունները խլել են քրիստոնյաների ունեցվածքն ու փակել քրիստոնեական եկեղեցիները, վանքերն ու դպրոցները»: Հունական «համայնքը վախենում է, որ իշխանություններն ուզում են Թուրքիայից դուրս մղել Բարդուղիմեոսին և նրա եկեղեցին, որն ամենահինն է բոլոր քրիստոնեական եկեղեցիների մեջ»: Թուրքական կառավարությունը «շատ ուրախ կլինի պատրիարքությունը տեսնել փակված կամ երկրի սահմաններից դուրս, բայց մենք ուզում ենք հավատալ, որ դա երբեք տեղի չի ունենա», ասել է Բարդուղիմեոս Սայմոնին:
Ժամանակ առ ժամանակ, հույների և այլ փոքրամասնությունների կրած նեղությունները մահացու ելք են ունենում, ինչպես դա տեղի ունեցավ հայ լրագրող Հրանտ Դինքի հետ, երբ 2007 թվականի հունվարին նրան սպանեցին Ստամբուլում իր թերթի խմբագրության մոտ: Փաստորեն, հենց որ Սայմոնը ավարտեց իր այցը հունական պատրիարքության նստավայրում, մի թուրք ոստիկան հայտնեց, որ Բարդուղիմեոսը կյանքի սպառնալիք է ստացել: Թուրքական իշխանությունների համար նախորդ սպառնալիքները բավականին լուրջ են եղել, և նրանք տեսախցիկներ են տեղադրել ու փշալարեր անցկացրել պատրիարքության շուրջբոլորը՝ շուրջօրյա հսկողություն սահմանելով պատրիարքի համար:
Սայմոնը շուտով հայտնաբերեց, որ վարչապետ Էրդողանի կառավարությունը, չնայած իր մուսուլմանական հավակնությանը, սովորաբոր խախտում է Մուհամմեդ մարգարեի քարոզած հանդուրժողականությունը, ով 1400 տարի առաջ Սինայ լեռան վրա, հունական վանքին հղած իր նամակում պաշտպանություն և կրոնական ազատություն էր առաջարկել քրիստոնյաներին: Սայմոնն ափսոսանք է հայտնել, որ Մուհամմեդի բարի կամեցողության պատգամը գործնականում չի կիրառվել թուրքական իշխանությունների կողմից: Թուրքիայում միակ հունական ուղղափառ սեմինարիան՝ Աստվածաբանության «Halki» դպրոցը կառավարության կողմից փակվել է 1971 թվականին: Քանի որ թուրքական օրենսդրությունը պահանջում է, որ բոլոր կղերականները լինեն Թուրքիայի բնիկ քաղաքացիներ, ապա սեմինարիայի փակումն անհնարին դարձրեց նոր եկեղեցականների պատրաստումը, որն էլ վտանգի տակ դրեց Եկեղեցու պահպանումը Թուրքիայում:
Զավոք սրտի, CBS-ն ամբողջությամբ անտեսեց Թուրքիայում հայերի և մյուս հալածված փոքրամասնությունների ճակատագիրը, իր հաղորդման մեջ ոչ մի անգամ չհիշատակելով նրանց մասին: Փաստորեն, ինչպես երևում է Սայմոնը գիտակցաբար անտեսեց նրանց գոյությունն իսկ Թուրքիայում:
Հաղորդման մի հատվածում, Ստամբուլում հունական պատրիարքության գտնվելու վայրը քննարկելիս, Սայմոնը շրջակայքը նկարագրեց որպես «հունական և քրիստոնեական»: Եվս մեկ փորձ՝ խուսափելու ճանաչել հայերի գոյությունը: Թուրքիայում հունական ուղղափառ եկեղեցու փորձություններից և դժբախտություններից առանց ուշադրությունը շեղելու Սայմոնը կարող էր հպանցիկ անդրադառնալ նաև հայերին՝ երկրի ամենամեծ քրիստոնեական փոքրամասնությանը, որոնք ևս շատ են տառապել անարդարություններից, այդ թվում՝ ցեղասպանությունից:
Կոչ եմ անում ընթերցողներին դիտողություն ուղարկել CBS-ի կայքէջին՝ գովաբանելով հեռուստաընկերության կարևոր բացահայտումները՝ Թուրքիայում տիեզերական պատրիարքության և նրա համայնքի կրած անարգանքների ու հալածանքների մասին, և միաժամանակ հետաքրքրվել, թե ինչու որևէ ակնարկ չկար հայերի կամ այլ փոքրամասնությունների մասին, որոնք նույնպես տառապել են թուրքական լծի տակ: Դիտողություն ուղարկելու համար, խնդրում եմ սեղմել այստեղ. http://www.cbsnews.com/video/watch/?id=6001717n#comments

Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր
Թարգմ. Ռ.Ավագյանի