Աշխարհ

02.11.2016 11:00


Չինաստանում 33 հանքագործ է զոհվել հանքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով

Չինաստանում 33 հանքագործ է զոհվել հանքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով

Չինաստանի հարավարևմտյան հատվածում գտնվող քարածխահանքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով 33 մարդ է զոհվել։ Այս մասին փոխանցում է CCTV հեռուստաալիքը։

«Չունցինե քարածխահանքում, որտեղ տեղի է ունեցել պայթյունը, որոնողափրկարարական աշխատանքները դադարեցվել են։ Բոլոր 33 հանքագործների մարմինները հանել են հանքից»,–ասվում է հաղորդագրության մեջ։

Միջադեպը տեղի է ունեցել հոկտեմբերի 31–ին Չունցին ինքնավարության Լայցու քաղաքի մասնավոր քարածխահանքում։ Հանքում եղել է 35 մարդ։ Նրանցից 2–ին հաջողվել է փրկվել։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը