Արա Աբրահամյանն առաջիկայում կհայտարարի ընտրություններին մասնակցելու ձևաչափի մասին
«Vesti.am»-ը ներկայացնում է Եվասիական գործընկերության առաջին միջազգային համաժողովի նախաձեռնող և կազմակերպիչ, Ռուսաստանի հայերի միության նախագահ, Համաշխարհային հայկական կոնգրեսի նախագահ, ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպան և «Ազգային միասնություն» հայկական շարժման առաջնորդ Արա Աբրահամյանի հոդվածը․
Քիչ ժամանակ է մնում 2017 թ. ապրիլին Հայաստանում սպասվող խորհրդարանական ընտրություններին: Ես ավելի վաղ հայտարարել էի, որ ընտրություններին մասնակցելու մասին վերջնական որոշումը կկայացնեմ աշնանը:
Բազմիցս նշել եմ, որ ընտրություններին և քաղաքական իշխանության մասնակցության միջոցով Հայաստանին օգնելու իմ այս որոշումը պայմանավորված չէ որևէ բարձր պաշտոն կամ կոչում ձեռք բերելու շարժառիթով, ես դրա կարիքը պարզապես չունեմ: Իմ բոլոր քայլերն ուղղված են Հայաստանի շարքային քաղաքացիների խնդիրների բարձրացմանն ու դրանց լուծմանը: Այս տարիներին ես առանց այդ էլ ակտիվորեն մասնակցում եմ Հայաստանի հասարակական-քաղաքական կյանքին որպես սփուռքի և միջազգային կազմակերպությունների ղեկավար, գործարար, բարերար: Կեղծ համեստություն չանեմ՝ միշտ գործել եմ Հայաստանի և նրա հասարակության համար օգտակար լինելու անհրաժեշտությունից դրդված:
Եվրասիական գործընկերության մեր համաժողովը մեծ հետաքրքրություն առաջացրեց ոչ միայն օտարերկրյա գործընկերների և հյուրերի, գործարար աշխարհի և Հայաստանի Հանրապետության իշխանությունների ներկայացուցիչների, այլ նաև մեծ թվով շարքային քաղաքացիների և հասարակական կազմակերպությունների մոտ: Հայաստանի քաղաքացիներն ուզում են հավատալ, որ Արա Աբրահամյանը չի ստեղծի հուսախաբության հերթական առիթ, և կփորձի արդարացնել իրենց համեստ հույսերը` կյանքը դեպի ավելի լավը փոխելու համար:
Մենք շարունակում ենք ակտիվորեն աշխատել հայ հասարակության մեջ, ուսումնասիրել ընտրազանգվածի տեսակետները և մշակել մեր առաջարկները: Միևնույն ժամանակ մեր շարժումը ուսումնասիրում է ժամանակակից Հայաստանի քաղաքական պատկերը, կառավարական փոփոխությունները և ընդդիմադիր ուժերը: Աշունը դեռ չի ավարտվել: Ես իմ խոստումը կկատարեմ ու առաջիկայում կհայտարարեմ, թե ի՞նչ ձևաչափով եմ մասնակցելու ընտրություններին:
Արա Աբրահամյանի հոդվածն ամբողջությամբ՝ «Vesti.am»-ում։