Քաղաքական

01.11.2016 15:00


Հրայր Թովմասյան. «ԱԺ–ում կլինեն որոշակի կրճատումներ և նոր հաստիքների ավելացում»

Հրայր Թովմասյան. «ԱԺ–ում կլինեն որոշակի կրճատումներ և նոր հաստիքների ավելացում»

Նոյեմբերի 1–ին ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում ԱԺ աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանն ասել է, որ, ենթադրաբար, ԱԺ աշխատակազմում էական կառուցվածքային փոփոխություններ են լինելու, ինչպես նաև որոշակի կրճատումներ։

Հրայր Թովմասյանը նշել է, որ մինչև տարեվերջ վաղուց կնքված մի շարք մի շարք պայմանագրեր այլևս չեն երկարաձգվելու, սակայն չի բացառել նաև նոր հաստիքների ավելացումը։

–2017թ. կայանալիք խորհրդարանական ընտրություններից հետո առաջին 6 ամսում լինելու է 131 պատգամավոր, ովքեր ստանալու են նույն աշխատավարձը, ինչ ներկայումս են ստանում,–ասել է նա՝ հավելելով, որ դրանից հետո մնացած 6 ամսվա համար Կառավարությունը հիմք է ընդունել 101 պատգամավոր, ինչը սահմանված է Սահմանադրությունում որպես պատգամավորների նվազագույն թիվ, ինչպես նաև կարող է լինել 101+4 ազգային փոքրամասնություններից, որի արդյունքում էլ պատգամավորների թիվը կկազմի 105:

Լրագրողների այն դիտարկմանը, որ Կարեն Կարապետյանը հայտարարել էր, թե պետք է բացառել մայր-աղջիկ նույն տեղում աշխատելը, և քանի որ գաղտնիք չէ, որ ԱԺ–ում պատգամավորներից ոմանց օգնականները հենց իրենց երեխաներն են, հետևաբար ի՞նչ քայլեր են արվում այդ երևույթը բացառելու համար, Թովմասյանը պատասխանել է, որ ֆորմալ առումով պատգամավորների օգնականներին աշխատանքի է ընդունում աշխատակազմի ղեկավարը, բայց նրանց ընտրության հարցում որոշում են կայացնում հենց պատգամավորները։

-Աշխատակազմի ղեկավարը զրո լիազորություն ունի այն հարցի վերաբերյալ, թե պատգամավորի օգնականը ով պետք է լինի: Այդ հաստիքը հայեցողական է, և պատգամավորն ինքն է որոշում, թե ով լինի իր օգնականը,–հավելել է նա։

Հրայր Թովմասյանը նաև շեշտել է, որ Կարեն Կարապետյանի հանձնարարականը վերաբերել է դպրոցներին, իսկ վարչապետը ԱԺ-ին հանձնարարական չի կարող տալ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը