Քաղաքական

01.11.2016 13:58


Փոխմարզպետների թիվը կկրճատվի, փոխնախարարներն էլ հեծանվով աշխատանքի չեն գնա

Փոխմարզպետների թիվը կկրճատվի, փոխնախարարներն էլ հեծանվով աշխատանքի չեն գնա

ԱԺ-ում ՀՀ պետական բյուջեի քննարկման ժամանակ Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը հայտարարել է, որ գործադիրը քննարկում է փոխմարզպետների կրճատման հարցը:

Նա նշել է, որ վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարել է ներկայացնել, թե քանի փոխմարզպետ կա հանրապետությունում, ինչ աշխատանքի վերաբաշխում է կատարվում։

-Վարչապետը մարզպետներին հանձնարարել է կրճատումների վերաբերյալ առաջարկություն ներկայացնել: Իսկ եթե նրանցից չստանա առաջարկություններ, ապա նման հանձնարարական կտրվի վարչապետի կողմից,-ասել է Դ․Հարությունյանը։

Ինչ վերաբերում է Կառավարության կողմից ավտոմեքենաների կրճատմանը, նա նշել է, որ կրճատվել է 24 ավտոմեքենա նախկինում առկա 83-ից:

Հարցին՝ հնարավո՞ր է, որ, օրինակ, որևէ փոխնախարար հեծանվով սկսի աշխատանքի գնալ, Դ․Հարությունյանը պատասխանել է, որ եթե անգամ նման բան լինի, միևնույն է, նրան ծառայողական մեքենա կհատկացվի։

-Կարող է հեծանվով աշխատանքի գալ, բայց չեմ կարծում, որ մենք կարող ենք թույլ տալ այդ շռայլությունը, որ որևէ մեկը հեծանվով գնա մարզ,-հավելել է նա:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը