ՀՀ և Ինդոնեզիայի ԱԳՆ–ների միջև համագործակցության հուշագիր է ստորագրվել
Նոյեմբերի 1-ին Ինդոնեզիայի ԱԳ նախարար Ռետնո Մարսուդիի հետ հանդիպմամբ մեկնարկեց ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի պաշտոնական այցը Ինդոնեզիա: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ–ից։
Հանդիպմանը երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները հանգամանալից քննարկեցին երկկողմ հարաբերությունների զարգացման, միջազգային, տարածաշրջանային արդի խնդիրներին վերաբերող հարցեր: Զրուցակիցները կարեւորեցին երկու երկրների միջեւ քաղաքական երկխոսության ակտիվացումը, միջխորհրդարանական կապերի խթանումը, իրավապայմանագրային դաշտի ընդլայնումը, կրթական եւ մշակութային փոխանակումների խրախուսումը։
ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նշեց, որ իր այցը Ջակարտա միտված է է՛լ ավելի զարգացնելու Ինդոնեզիայի հետ բարեկամական հարաբերությունները: Էդվարդ Նալբանդյանն ընդգծեց, որ իր նախորդ այցելությունից ի վեր՝ առաջընթաց է գրանցվել երկկողմ հարաբերություններում. կյանքի են կոչվել մի շարք պայմանավորվածություններ, Ջակարտայում հիմնվել եւ ակտիվ գործունեություն է ծավալում ՀՀ դեսպանությունը, անցյալ տարի Երեւան այցելեց Ինդոնեզիայի խորհրդարանի վերին պալատի նախագահի գլխավորած պատվիրակությունը, Ինդոնեզիան վերացրեց մուտքի արտոնագրի պահանջը ՀՀ քաղաքացիների համար, Հայաստանում տեղի ունեցան Ինդոնեզիայի մշակույթի օրեր, համագործակցություն է մեկնարկել երկու երկրների կրթական հաստատությունների միջեւ։
Նախարարները շեշտեցին իրենց ղեկավարած գերատեսչությունների միջեւ պարբերական խորհրդատվությունների անցկացման կարեւորությունը՝ այդ համատեքստում արժեվորելով այս այցի շրջանակներում ստորագրվելիք ԱԳՆ-ների միջեւ համագործակցության հուշագիրը։ Նախարարները գոհունակություն հայտնեցին նաեւ արտաքին քաղաքական գերատեսչությունների կրթական հաստատությունների՝ ՀՀ ԱԳՆ դիվանագիտական դպրոցի եւ Ինդոնեզիայի ԱԳՆ կրթության եւ վերապատրաստման կենտրոնի միջեւ ուղիղ կապերի հաստատման կապակցությամբ։
Զրուցակիցները քննարկեցին տարբեր տնտեսական ինտեգրացիոն ձեւաչափերում համագործակցության հնարավորությունները:
Հայաստանի եւ Ինդոնեզիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներն անդրադարձան Մերձավոր Արեւելքում տիրող իրավիճակին, սիրիական ճգնաժամին, փախստականների խնդրին, ահաբեկչության դեմ պայքարին եւ հակամարտությունների խաղաղ կարգավորմանը:
Ինդոնեզիայի արտգործնախարարը Հայաստանի ԱԳ նախարարին ներկայացրեց Հարավ-Արեւելյան Ասիայում տեղի ունեցող գործընթացները եւ դրանց վերաբերյալ իր երկրի մոտեցումները։
Էդվարդ Նալբանդյանն իր գործընկերոջը ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացն առաջ մղելու նպատակով համապատասխան պայմանների ստեղծման ուղղությամբ Հայաստանի եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ջանքերը:
Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը Ինդոնեզիայի ԱԳ նախարարին հրավիրեց այցելել Հայաստան:
Հանդիպման ավարտին Էդվարդ Նալբանդյանը եւ Ռետնո Մարսուդին ստորագրեցին երկու երկրների միջեւ դիվանագիտական եւ ծառայողական անձնագրեր կրողների համար մուտքի արտոնագրի պահանջը վերացնելու մասին համաձայնագիրը, ինչպես նաեւ արտգործնախարարությունների միջեւ համագործակցության հուշագիրը։
Էդվարդ Նալբանդյանը եւ Ինդոնեզիայի գիտության, տեխնոլոգիաների եւ բարձրագույն կրթության նախարար Մոհամադ Նազիրը ստորագրեցին մտադրությունների հուշագիր՝ գիտության, տեխնոլոգիաների եւ բարձրագույն կրթության ոլորտում փոխգործակցության վերաբերյալ։
Փաստաթղթերի ստորագրումից հետո Հայաստանի եւ Ինդոնեզիայի արտաքին գործերի նախարարները հանդես եկան մամուլի համար հայտարարություններով։