Աշխարհ

31.10.2016 14:30


90–ամյա Եղիսաբեթ 2-րդը ձի է հեծնել (լուսանկարներ, տեսանյութ)

90–ամյա Եղիսաբեթ 2-րդը ձի է հեծնել (լուսանկարներ, տեսանյութ)

Այս տարի լրացել է Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ 2-րդի 90–ամյակը, սակայն տարիքն ամենևին էլ չի խանգարել թագուհուն վերհիշել երիտասարդության տարիներն ու կրկին ձի հեծնել:

Ալեհեր, բայց ավյունով լի միապետը զբոսնել է Թեմզա գետի ափով՝ սևաբաշ ձիու վրա նստած։ Այս մասին հայտնում է «The Daily Mail»–ը։

Թագուհուն ուղեկցել է թագավորական ախոռի պատասխանատու Թերրի Փենդրին:

Պարբերականը հիշեցրել է, որ Եղիսաբեթ 2-րդը սկսել է ձիավարությամբ զբաղվել 4 տարեկանից, երբ իր հայրիկից՝ թագավոր Ջորջ 6-րդից, նվեր է ստացել Փեգգի մականունով պոնիին:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը