Պետք է վերջ դնել տնտեսական գործունեության բոլոր փուլերում տնտեսվարողի գրպանը մտնելու պրակտիկային
Ազգային ժողովում քննարկվում է հաջորդ տարվա պետական բյուջեն: Այն որոշակի առումով տարբերվում է նախորդ տարիների բյուջեից, քանի որ տնտեսությունը հայտնվել է ծայրահեղ ծանր վիճակում, և ավանդական «յոլա գնալու» բյուջեն պարզապես չի աշխատի: Նոր կառավարությունը դա, կարծես, գիտակցում է. վարչապետը փորձում է շատ բարդ խնդիրներ լուծել: Սակայն որքանով դա նրան կհաջողվի՝ դեռ հարց է: Պետական ծախսերը կրճատվելու են, և դա, թերևս լավ է: Սակայն միայն դա բավարար չէ: Երկրում փող չի մնացել և ծախսերի նվազեցումն այլընտրանք չունի. պետք է պայմաններ ստեղծել, որ այդ փողն ավելանա:
Իսկ դրա համար առաջին հերթին պետք է թողնել տնտեսվարողներին շնչել: Պետք է դադարեցնել հարկային տեռորը: Բայց արդյոք Կառավարությունն ունի՞ դրա ռեսուրսը: Պետք է գտնի: Այսօր շատ է խոսվում պետական պարտքի, դրա ահռելի չափի և պարտք/ՀՆԱ հարաբերակցության մասին: Պետք է հասկանանք, որ Հայաստանի խնդիրը պետական պարտքի չափը չէ, այլ այն, որ պարտքի տեսքով Հայաստան մտած ֆինանսական միջոցները ոչ նպատակային են ծախսվել. մսխվել են ու տարբեր խարդախ սխեմաներով հայտնվել հայտնի մարդկանց օֆշորային հաշիվներում:
Եվ հիմա Հայաստանը հայտնվել է բավականին ծանր ճգնաժամային իրավիճակում: Ինչպես նշեցի, երկրում փող չկա, տնտեսվարողները չեն կարողանում հարկերը վճարել, շատերը հեռանում են երկրից, իսկ Կառավարությունը շարունակ ավելացնում է դեռ գործող տնտեսվարողների հարկային բեռը, մի բան էլ կանխավճար պահանջում նրանցից: Այս իրավիճակը պետք է փոխվի: Բիզնեսին, բացի հավասար խաղի կանոններ սահմանելուց, անհրաժեշտ է արտոնություններ տրամադրել: Մեզ մոտ դեռևս չի գործում հարկային արձակուրդների ինստիտուտը, փոքր ու միջին ձեռնարկատերերից էլ այնքան հարկ են վերցնում, որ նրանք չեն կարողանում այդ նոր ՀԴՄ-ներից գնել ու տեղադրել: Կառավարությունն էլ ստիպված հետաձգում է դրանց ներդրման վերջնաժամկետը:
Լավ է, որ վերջապես մասամբ հանվեց «հսկիչ գների» մեխանիզմը: Սակայն այսպիսի մասնակի, կիսատ քայլերը տալու են մասնակի, կիսատ արդյունք: Հսկիչ գները, և դա փաստ է, կոռուպցիայի աղբյուր են և հայտնի շրջանակների համար հարստացման միջոց: Պետք է վերջ դնել տնտեսական գործունեության բոլոր փուլերում տնտեսվարողի գրպանը մտնելու պրակտիկային: Գործարարների համար պետք է հնարավորինս պարզեցնել պետական ինստիտուտների հետ հարաբերվելը, որ նրանք ստիպված չլինեն ամեն փուլում մտածել՝ ինչպես խուսափել պետական թալանից: Նույն այդ հսկիչ գներից հրաժարվելով կարելի է կրճատել ստվերը, գործարարները ապրանքը ներմուծելուց կներկայացնեն ամբողջական հաշիվ-ապրանքագրեր, և պետությունը կկարողանա հսկել նրանց շրջանառությունը: Մեզ համոզում են, թե դա արվում է, որ տնտեսվարողը չխաբի ու փորձի ցածր գին ներկայացնելով՝ քիչ մաքսատուրք վճարել: Սա աբսուրդ է, որովհետև ապրանքի գինն իջեցնելով՝ տնտեսվարողն արհեստական մեծացնում է իր շահույթը և հետագայում ստիպված է լինելու խոշոր շահութահարկ վճարել:
Ինչևէ, այս խնդիրները շատ են, և դրանց պարբերաբար կանդրադառնամ: Ակնհայտ է մեկ բան՝ միայն տնտեսելով՝ ճգնաժամից դուրս չես գա: Պետք է զարգացման ծրագիր: Նույն այդ արտոնությունները տրամադրելու համար Կառավարությունը պետք է կրկին ավելացնի պարտքը: Ուրեմն, պարտքի սպասարկման, կառավարման ծրագիր է անհրաժեշտ: Պետք են հաշվարկներ ու վերլուծություններ, թե ձեռնարկվող միջոցառումներն ինչպիսի արդյունք են տալու և ինչ ժամանակահատվածում: Այլապես դեֆոլտը, որի մասին այս օրերին հատկապես շատ է խոսվում, անխուսափելի կլինի, և հայտարարվող 3.2 տոկոս տնտեսական աճն էլ կմնա համեստ և անիրականանալի երազանք:

Հրանտ Ենոքյանի ֆեյսբուքյան էջից