Քաղաքական

31.10.2016 13:40


ԼՂՀ ՊՆ. ադրբեջանական կողմը սադրանքների է դիմում տեղեկատվական դաշտում

ԼՂՀ  ՊՆ. ադրբեջանական կողմը սադրանքների է դիմում տեղեկատվական դաշտում

Ադրբեջանական կողմը ոչ միայն շարունակում է լարել իրավիճակն առաջնագծում՝ պարբերաբար խախտելով հրադադարի պահմպան ռեժիմը և դիմելով դիվերսիոն հետախուզական փորձերի, այլև սադրանքների է դիմում տեղեկատվական դաշտում:

Մասնավորապես Ադրբեջանի պաշտպանության նախարարության այսօր տարածած հաղորդագրությունն առ այն, թե իբր երեկ գիշեր հայկական կողմը խախտել է հրադադարը կիրառելով 60 միլիմետրանոց ականանետեր, ՀԱՆ-17 տիպի նռնականետեր ու խոշոր տրամաչափի գնդացիրներ, իրականությանը չի համապատասխանում: Դա հակառակորդ կողմի հերթական քարոզչական հնարքն է:

ՊԲ առաջապահ զորամասերը խստորեն հետևում են հրադադարի ռեժիմի պահպանմանը և երբեք նախահարձակի դերում հանդես չեն գալիս:

Նման ապատեղեկատվություն տարածելով՝ ադրբեջանական կողմը հող է նախապատրաստում հետագա սադրանքների համար:

ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն

Այս խորագրի վերջին նյութերը