Աշխարհ

31.10.2016 13:05


Օզզի Օսբորնը նշել է աշխարհի ամենասարսափելի երգը

Օզզի Օսբորնը նշել է աշխարհի ամենասարսափելի երգը

«Black Sabbath» հևի մեթալ ռոք խմբի առաջատար Օզզի Օսբորնը նշել է, թե որն է, իր կարծիքով, աշխարհի ամենասարսափելի երգը։ Այս մասին հայտնում է NME–ն։

Երաժիշտը հայտարարել է, որ իրեն հայտնի բոլոր երգերից ամենավախեցնողը «Black Sabbath» անվանումով ստեղծագործությունն է, որը բացում էր խմբի՝ 1970–ին թողարկած համանուն դեբյուտային ալբոմը։

«Երբ սկսեցինք այն նվագել մեր առաջին համերգների ժամանակ, դալիճում գտնվող աղջիկները ցնցվեցին։ Նրանք կարծում էին, որ մենք սատանայի ընկերներն ենք, կամ դրա նման մի բան»,– իր հիշողություններով է կիսվել Օսբորնը՝ հավելելով, որ հենց այդ ժամանակ էլ ստացել է «Խավարի արքայազն» մականունը։

«Երբ ես տեսնում եմ՝ ինչպես են մարդիկ սկսում պատրաստվել Հելլոուինը տոնելուն, մտածում եմ՝ մենք էլ Հելլոուին ունեինք ամեն գիշեր»,–նշել է երգիչը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը