Լրահոս

23.12.2009 09:08

ԼՂՀ ԱԳՆ-ն նամակ է ուղարկել ԵԱՀԿ գործող նախագահին

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը նամակ է ուղարկել ԵԱՀԿ գործող նախագահ Գեորգիուս Պապանդրեուին ս.թ. դեկտեմբերի 20-ին Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ:

Նամակում մասնավորապես նշվում է, որ ս.թ. դեկտեմբերի 20-ին Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում՝ Աղդամի ուղղությամբ ադրբեջանական դիրքերից արձակված կրակոցների հետևանքով սպանվել է ԼՂՀ պաշտպանության բանակի մարտական դիրքի ուղղությամբ շարժվող մի կին:

«Սա առաջին դեպքը չէ, երբ սահմանային գոտում բռնությամբ բնակեցված և ռազմական նկատառումներով շահագործվող  տեղի բնակիչները անտանելի պայմանների պատճառով փորձում են անցնել ղարաբաղյան կողմը»,- ասվում է նամակում:

ԼՂՀ ԱԳՆ-ն ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի ուշադրությունը հրավիրել է այն փաստի վրա, որ տվյալ միջադեպը տեղի է ունեցել Ադրբեջանի կողմից կրակի դադարեցման ռեժիմի խախտման հետևանքով, մինչդեռ ԼՂՀ պաշտպանության բանակի զինծառայողները ձեռնարկել են բոլոր հնարավոր միջոցները տարեց կնոջ ողբերգական մահը կանխելու համար:

Նամակի պատճենն ուղարկվել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկին և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Յուրի Մերզլյակովին /Ռուսաստան/, Բեռնար Ֆասյեին /Ֆրանսիա/ և Ռոբերտ Բրադտկեին /ԱՄՆ/:

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։