Կարծիք

30.10.2016 21:10


1990-ականներին փեջի վրա ո՜նց էր շվվվացնում էս չայնիկը...

1990-ականներին փեջի վրա ո՜նց էր շվվվացնում էս չայնիկը...

1990-ականներին փեջի վրա ո՜նց էր շվվվացնում էս չայնիկը...
Երջանկությունից մեռնում էինք: Ինչպես հյուր գնալիս նստում ու բոլորս սպասում էինք, թե երբ է փեջը թեժանալու, որ վրան կաթսայով դրված հարիսան եփի և ուտենք...Մինչեւ կեփեր էդ հարիսան, արդեն կշտանում էինք ու երկու գդալ համտեսելով՝ շտապ դուրս էինք գալիս հարազատի տնից, որպեսզի խոր մթանը չհասնենք տուն: Ոտքո՛վ: Ոտքով պետք է գնայինք...Ոտքո՛վ...
Մեր էս չայնիկը էդ թվերին այնքան դրեցինք փեջին, որ «Որդան կարմիր» գույնը կորցրեց: Ու Գռզոյանոցի «Ռակշան» այլևս անզոր էր...Մուրը չէր մաքրում...Մատներս քրքրեց էդ անտեր «Ռակշան», որը ոնց որ հնդկական կինոյի վերնագիր լիներ...
Մեր չայնիկը 25 տարեկան է, որը գնել էր ամուսինս մեր ամուսնությունից մեկ շաբաթ անց: Ուրախությունից մեռնում էինք՝ ա՛յ, մարդ, էս ի՜նչ լավ չայնիկ ենք առել...թանկ ու կրակ...7 ռուբլի...
Տարիներ հետո պահ տվեցի չուլանին՝ մտածելով, որ գուցե հետագայում պետք գա...Ափսոս է դեն նետել...Ոնց որ 1990 թվին էին զարմանում՝ «Բերանով ե՞ս ասում՝ 7 ռուբլի...եքա փող ա»...Ախր, ոնց գցեի զիբիլանոցը...=D
10 օր առաջ ստիպված եղա էս մեր պատմական չայնիկը չուլանից հանել...
Կարճ ասած՝ Փյունիկի պես հառնեց էս իմ չայնիկը ու էլի սկսեց «գործել», բայց արդեն՝ գազօջախի վրա: Գազից էր, թե ինչից էր, խեղճը էլ չէր շվվացնում...Մենք էինք զգում, որ ջուրը եռում է, ու թեյ էինք պատրաստում:
Բայց տնեցիներով սկսեցինք միմյանց մեղադրել, որ գազօջախի վրա ջուր է լցվում:
- Դո՛ւ ես արել:
- Չէ՛, դո՛ւ ես արել...
10 օր իրար մեղադրեցինք՝ մեզանից մեկն է անուշադիր, ու թողնում է չայնիկն այնքան եռա, որ ջուրը թափվի...
Վերջը՝ հետաքննական աշխատանքներում ես հաջողություն գրանցեցի ու պարզեցի, որ էս մեր 25-ամյա բազմաչարչար չայնիկը ծակվել է...
Ինչպես մեր երկրի բյուջեն է ծակ, այնպես էլ իմ բարձրանո՜ւն, իմ քաղցրանո՜ւն, իմ տառապա՜ծ, իմ փառապա՜նծ չայնիկն է ...Ծա՛կ...

Կիմա Եղիազարյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը