Աշխարհ

30.10.2016 12:30


Իտալիայում կրկին ուժգին երկրաշարժ է տեղի ունեցել (տեսանյութ)

Իտալիայում կրկին ուժգին երկրաշարժ է տեղի ունեցել (տեսանյութ)

Կենտրոնական Իտալիայում ևս մեկ երկրաշարժ է տեղի ունեցել՝ 6,7 մագնիտուդ ուժգնությամբ։ Այս մասին հայտնում է «Россия 24-ը»՝ հղում կատարելով Եվրոպական-միջերկրածովային սեյսմոլոգիական կենտրոնին։

Միաժամանակ, տեղի հեռուստաալիքները պնդում են, որ երկրաշարժի մագնիտուդն է՛լ ավելի ուժգին է եղել՝ 7,1։

Էպիկենտրոնը գտնվել է 10 կմ խորության վրա։ Ցնցումներն այնքան ուժգին և տևական են եղել, որ Հռոմի շատ բնակիչներ, ովքեր այդ ժամանակ դեռ քնած էին, արթնացել են տների պատերի տարուբերումից։ Կան բազմաթիվ ավերածություններ, փակվել է մետրոն։

Իտալիայում վերջին ուժգին երկրաշարժը տեղի էր ունեցել օգոստոսի 24-ին։ Դրան հետևել էր հետցնցումների շարքը։ Այն ժամանակ 295 մարդ էր զոհվել։

Մանրամասները՝ տեսանյութում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը