Աշխարհ

29.10.2016 12:30


Մոուրինյու. «Մխիթարյանին ժամանակ է պետք»

Մոուրինյու. «Մխիթարյանին ժամանակ է պետք»

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն հայտարարել է, որ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խաղալու հնարավորություն կստանա, երբ պատրաստ լինի։

«Մխիթարյանն առողջ է. նա մարզվում է ակումբի հետ առանց սահմանափակումների։ Որոշ ֆուտբոլիստներ արագ են հարմարվում նոր պայմաններին, իսկ ոմանց դա անմիջապես չի հաջողվում։ Հենրիխը դասվում է երկրորդ տեսակին, և նրանց ժամանակ է պետք նորից ներկայանալու այնպիսի հիանալի խաղացող, ինչպիսին մենք գիտենք նրան... Երբ Դի Մարիան տեղափոխվեց «Ռեալ», նա ստիպված էր «վերակազմավորվել», բայց դա նրան հաջողվեց։ Դրա համար էլ ակնկալում եմ, որ վաղ թե ուշ Մխիթարյանը կբացվի»,– «sports.ru»–ի փոխանցմամբ՝ ասել է Մոուրինյուն։

Հիշեցնենք՝ Մխիթարյանը ՄՅ–ում 4 հանդիպման է մասնակցել։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը