Աշխարհ

29.10.2016 11:14


Բոբ Դիլանն ընդունել է Նոբելյան մրցանակը

Բոբ Դիլանն ընդունել է Նոբելյան մրցանակը

Ամերիկացի հայտնի երաժիշտ և պոետ Բոբ Դիլանը 2016–ի գրականության նոբելյան մրցանակակիր դառնալուց հետո առաջին անգամ մեկնաբանել է իր պարգևատրումը։ BBC-ի փոխանցմամբ՝ ամերիկացի հեղինակ–կատարողը հայտարարել է, որ ընդունում է մրցանակը։

«Նոբելյան մրցանակի մասին նորությունն ինձ զրկեց բառերից: Ընդունո՞ւմ եմ ես մրցանակը։ Իհա՛րկե. ինձ համար դա մեծ պատիվ է»,- ասել է նա:

Հիշեցնենք՝ Դիլանին մրցանակը շնորհվել էր «ամերիկյան երգի ավանդույթի շրջանակներում նոր պոետիկ լեզվի ստեղծման համար»:

Շվեդիայի թագավորական ակադեմիան քանիցս ապարդյուն կերպով փորձել էր կապվել երաժշտի հետ՝ նրան տեղեկացնելու հաղթելու մասին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը