Աշխարհ

29.10.2016 11:05


Մարիանո Ռախոյը կհաստատվի վարչապետի պաշտոնում

Մարիանո Ռախոյը կհաստատվի վարչապետի պաշտոնում

Իսպանայի խորհրդարանի ստորին պալատը՝ Պատգամավորների կոնգրեսը, վերջ կդնի 2015–ի դեկտեմբերից երկրում տիրող խոր քաղաքական ճգնաժամին՝ քվեարկության երկրորդ փուլում Ժողովրդական կուսակցության առաջնորդ Մարիանո Ռախոյին հաստատելով վարչապետի պաշտոնում։ Այս մասին հայտնում է ՌԻԱ «Նովոստին»:

Աղբյուրը հիշեցնում է՝ 2015–ի դեկտեմբերի 20-ին կայացած խորհրդարանական ընտրություններից ի վեր՝ ավելի քան 300 օր, Իսպանիայում մշտական կառավարություն չկա: Այս ընթացքում թագավորը հինգ խորհրդակցություն է ունեցել քաղաքական խմբակցությունների առաջնորդների հետ և չորս անգամ վարչապետի պաշտոնի թեկնածու առաջարկել:

Կոնգրեսը պետք է վարչապետի թեկնածությունը հաստատի մինչև դեկտեմբերի 31-ը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը