Աշխարհ

29.10.2016 10:50


Բրազիլիայում առաջին անգամ «Միսս բում–բում» մրցույթի եզրափակչում մայր ու դուստր են հայտնվել (լուսանկար)

Բրազիլիայում առաջին անգամ «Միսս բում–բում» մրցույթի եզրափակչում մայր ու դուստր են հայտնվել (լուսանկար)

Հայտնի բրազիլական «Միսս բում–բում» մրցույթի պատմության մեջ առաջին անգամ եզրափակիչ փուլ են մտել մայր և դուստր։ 35–ամյա Բրունա Ֆերազը և նրա դուստր Էդուարդա Մորաիսը մտադիր են ստանալ թագը և «երկրի լավագույն հետույքը» կոչումը։ Այս մասին հաղորդում է «Daily Mail»–ը։

Երկու մասնակիցն էլ վիրտուալ քվեարկության մեջ զբաղեցնում են առաջատար դիրքեր և գրեթե առաջ են ընթանում իրար հետևից։ Երկուսն էլ խոստովանում են, որ կանեն հնարավոր ամեն ինչ մրցույթի ընթացքում, որը կայանալու է Սան–Պաուլոյում նոյմբերի 9–ին։

«Մենք երկուսս էլ եզրափակչում ենք, և ամեն ինչ կախված է այն բանից, թե ում կառուցվածքն է ավելի գրավիչ։ Ես հիանում եմ մայրիկիս հետույքով։ Հույս ունեմ, որ իմն էլ այդքան ձիգ կլինի, երբ հասնեմ նրա տարիքին»,–պատմել է 19–ամյա Էդուարդան։

Աղջկա չափերը (106 սմ) այդքան էլ չեն զիջում մայրկինին (109 սմ)։ Մասնակիցները խոստովանում են, որ չնայած մրցույթին՝ նրանք միշտ օգնում են միմյանց։ Նրանք ներկայացնում են տարբեր նահանգներ. աղջիկը հանդես է գալիս Ռոնդոնիա նահանգից, իսկ մայրկը՝ Ռիու Գրանդի դու Սուլ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը