Աշխարհ

29.10.2016 10:25


Զախարովան Էյրոյին առաջարկել է ներողություն խնդրել ՌԴ–ի մասին իր խոսքերի համար

Զախարովան Էյրոյին առաջարկել է ներողություն խնդրել ՌԴ–ի մասին իր խոսքերի համար

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ֆեյսբուքյան իր էջում հայտարարել է, որ Ֆրանսիայի արտգործնախարար Ժան–Մարկ Էյրոն պետք է ներողություն խնդրի Սիրիայի դպրոցի ռմբակոծման մեջ Ռուսաստանին մեղադրելու համար։

«Երեկ... Էյրոն հայտարարեց, որ սիրիական Իդլիբում դպրոցի գնդակոծման համար պատասխանատու են կա՛մ Մոսկվան, կա՛մ Դամասկոսը... Բարեկիրթ մարդիկ նման դեպքերում ներողություն են խնդրում։ Ահա և մենք կիմանանք»,–գրել է նա։

ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը նաև գրել է՝ փորձագիտական վերլուծությունից պարզվել է՝ դպրոցը չի գնդակոծվել, զոհեր էլ չեն եղել. դպրոցի գնդակոծման լուսանկարները «համակարգչային գրաֆիկա» են, իսկ «սպանված աշակերտները»՝ «ակտիվիստների» սարսափելի երևակայությունը։

Ավելի վաղ ՅՈՒՆԻՍԵՖԸ հայտնել էր, որ Իդլիբի դպրոցի գնդակոծության հետևանքով 22 աշակերտ և 6 ուսուցիչ են զոհվել։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը