Շենքը լավն է, վատն է, սիրուն է, տգեղ է, արժեքավոր է, անարժեք է... Ինչո՞ւ է միշտ էս կարգի քննարկումը մեզ մոտ ռետրոսպեկտիվ ծավալվում, կամ ընդհանրապես ինչո՞ւ է նման քննարկում ծավալվում։ Ինչո՞ւ մինչև հիմա կան կասկածներ՝ այս կամ այն շենքի, հուշարձանի՝ արժեք ունենալ-չունենալու վերաբերյալ։ Իմ՝ էս ոլորտում ոչ պրոֆեսիոնալի, ուղղակի քաղաքացու կարծիքն ասեմ։ Որովհետև մինչև հիմա չկա էն տեսլականը, որը պետք է լիներ վաղուց՝ Երևանի վերաբերյալ։ Վարդագույն քաղաք, իմ սրտի մայրաքաղաք, քո ջուրը, քո բույրը, եսիմինչը. ամեն ինչ ասում ենք։ Բայց կարո՞ղ ենք մեկ-երկու բառով բնութագրել՝ ի՞նչ Երևան ենք ուզում ունենալ։ Հասկանանք, էլի, թե ուր ենք ուզում գնալ, որ էդ ճանապարհը վերջապես գտնենք։ Էդ պատասխանը հենց ունենանք, էդ ճանապարհին էլ հարցեր չեն ծագի՝ էսինչ բանն արժեքավո՞ր էր, թե՞ չէ։ Կոնցեպտ կլինի վերջապես։ Ես, օրինակ, ինձ համար էսօր վերջապես որոշեցի, թե ինչ քաղաք եմ ուզում։ Ուզում եմ, որ Երևանը լինի ՀԵՏԱՔՐՔԻՐ ու ՀԱՐՄԱՐ քաղաք։ Հետաքրքիր՝ իր էկլեկտիկայով, հնի-նորի բախումով, հետաքրքիր ու հարմար լինի ապրելու համար, հետաքրքիր լինի ստեղծագործելու համար, հետաքրքիր ու հարմար՝ սայլակով տեղաշարժվողի համար, զբոսաշրջիկի համար, հեծանվորդի համար, ուսանողի համար, բիզնեսմենի համար։ Կարո՞ղ էր հին տպարանի շենքը ծառայել էդ նպատակին՝ Երևանն ավելի հետաքրքիր դարձնելու։ Կարող էր, ասում են մասնագետները, եթե հետաքրքիր մարդիկ հետաքրքիր մտքեր առաջարկեին։ Եթե էդ հետաքրքիր մտքերի համար բացվեին հորիզոնները։ Եթե խնդի՛ր դրվեր դա անելու, ոչ թե անելու հերթական ու հեշտ ԻՆՉ-ՈՐ բանը։ Ինչքա՛ն պարզ է ամեն ինչ, տեսնում եք...
Ի՞նչ Երևան ենք ուզում ունենալ
Շենքը լավն է, վատն է, սիրուն է, տգեղ է, արժեքավոր է, անարժեք է... Ինչո՞ւ է միշտ էս կարգի քննարկումը մեզ մոտ ռետրոսպեկտիվ ծավալվում, կամ ընդհանրապես ինչո՞ւ է նման քննարկում ծավալվում։ Ինչո՞ւ մինչև հիմա կան կասկածներ՝ այս կամ այն շենքի, հուշարձանի՝ արժեք ունենալ-չունենալու վերաբերյալ։ Իմ՝ էս ոլորտում ոչ պրոֆեսիոնալի, ուղղակի քաղաքացու կարծիքն ասեմ։ Որովհետև մինչև հիմա չկա էն տեսլականը, որը պետք է լիներ վաղուց՝ Երևանի վերաբերյալ։ Վարդագույն քաղաք, իմ սրտի մայրաքաղաք, քո ջուրը, քո բույրը, եսիմինչը. ամեն ինչ ասում ենք։ Բայց կարո՞ղ ենք մեկ-երկու բառով բնութագրել՝ ի՞նչ Երևան ենք ուզում ունենալ։ Հասկանանք, էլի, թե ուր ենք ուզում գնալ, որ էդ ճանապարհը վերջապես գտնենք։ Էդ պատասխանը հենց ունենանք, էդ ճանապարհին էլ հարցեր չեն ծագի՝ էսինչ բանն արժեքավո՞ր էր, թե՞ չէ։ Կոնցեպտ կլինի վերջապես։
Ես, օրինակ, ինձ համար էսօր վերջապես որոշեցի, թե ինչ քաղաք եմ ուզում։ Ուզում եմ, որ Երևանը լինի ՀԵՏԱՔՐՔԻՐ ու ՀԱՐՄԱՐ քաղաք։ Հետաքրքիր՝ իր էկլեկտիկայով, հնի-նորի բախումով, հետաքրքիր ու հարմար լինի ապրելու համար, հետաքրքիր լինի ստեղծագործելու համար, հետաքրքիր ու հարմար՝ սայլակով տեղաշարժվողի համար, զբոսաշրջիկի համար, հեծանվորդի համար, ուսանողի համար, բիզնեսմենի համար։ Կարո՞ղ էր հին տպարանի շենքը ծառայել էդ նպատակին՝ Երևանն ավելի հետաքրքիր դարձնելու։ Կարող էր, ասում են մասնագետները, եթե հետաքրքիր մարդիկ հետաքրքիր մտքեր առաջարկեին։ Եթե էդ հետաքրքիր մտքերի համար բացվեին հորիզոնները։ Եթե խնդի՛ր դրվեր դա անելու, ոչ թե անելու հերթական ու հեշտ ԻՆՉ-ՈՐ բանը։ Ինչքա՛ն պարզ է ամեն ինչ, տեսնում եք...
Լիլիթ Բլեյանի ֆեյսբուքյան էջից