Ստ․ Մարգարյանը Գագիկ Ծառուկյանի հնարավոր վերադարձի մասին
«Խորին հարգանք տածելով Գագիկ Ծառուկյանի անձի և Հայաստանի համար արած նրա գործունեության հանդեպ՝ ասեմ, որ քանի դեռ նա չի հայտարարել քաղաքականություն վերադառնալու մասին, կոռեկտ չեմ համարում խոսել այդ մասին»,- հյուրընկալվելով«Ա1+»-ի «Պոստ Սկրիպտում» հաղորդաշարին՝ ասել է, ԱԺ պատգամավոր, Տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերի հանձնաժողովի նախագահ, «Համախմբում» կուսակցության փոխնախագահ Ստեփան Մարգարյանը:
Նա շեշտել է, որ երբ Գագիկ Ծառուկյանը որոշում կկայացնի և կհայտարարի այդ մասին, այնժամ արդեն կարելի է խոսել այդ մասին, քննարկել այն և անգամ հարաբերությունների մակարդակի և ձևաչափի հարց քննարկել:
Ստ․ Մարգարյանը Գագիկ Ծառուկյանի հնարավոր վերադարձի մասին
«Խորին հարգանք տածելով Գագիկ Ծառուկյանի անձի և Հայաստանի համար արած նրա գործունեության հանդեպ՝ ասեմ, որ քանի դեռ նա չի հայտարարել քաղաքականություն վերադառնալու մասին, կոռեկտ չեմ համարում խոսել այդ մասին»,- հյուրընկալվելով «Ա1+»-ի «Պոստ Սկրիպտում» հաղորդաշարին՝ ասել է, ԱԺ պատգամավոր, Տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերի հանձնաժողովի նախագահ, «Համախմբում» կուսակցության փոխնախագահ Ստեփան Մարգարյանը:
Նա շեշտել է, որ երբ Գագիկ Ծառուկյանը որոշում կկայացնի և կհայտարարի այդ մասին, այնժամ արդեն կարելի է խոսել այդ մասին, քննարկել այն և անգամ հարաբերությունների մակարդակի և ձևաչափի հարց քննարկել:
Աղբյուրը՝ Top-News.am