Կարծիք

28.10.2016 15:13


Հայաստանի ու ողջ հայության ապագան մեր հավաքական ուժի մեջ է

Հայաստանի ու ողջ հայության ապագան մեր հավաքական ուժի մեջ է

Տեղյակ եմ պահում, որ սեպտեմբերի 7-ին Երևանում մտավորականների կողմից «Հոգևոր Հայաստան»-ի հռչակումից և «ողջ հայությանը» արված կոչից հետո՝ մեր «երազները միավորելու և այս մղձավանջից իրական Հայրենիքում արթնանալու», Սփյուռքի անվանի մտավորականները արագ արձագանքեցին և այժմ մեր նախաձեռնությունը սրընթաց ծավալվելով, ձեռք է բերում պահանջված համահայկական բնույթն ու բովանդակությունը: Սեպտեմբերի 21-ին՝ ՀՀ անկախության 25 ամյակին «Արդարություն Հայաստանում» Սերժ Թանկյանի և շուրջ 30 հայտնի մշակույթի և արվեստի գործիչների հայտարարությունից հետո https://www.change.org/p/justice-within-armenia, այսօր հրապարակվել է «Գլոբալ Հայեր» նախաձեռնությունը, որին միացել են 23 այնպիսի անվանի մարդիկ Սփյուռքից և Հայաստանից, ինչպիսիք են Շարլ Ազնավուրը, Էդվարդ Ջերեջյանը, Վարդան Գրեգորյանն ու ուրիշները: https://www.armenpress.am/…/global-hayeri-apagan-aysor-e-as…
Նոր բան չեմ ասի կրկնելով, որ Հայաստանի ու ողջ հայության ապագան մեր հավաքական ուժի մեջ է: Սակայն մեր նորագույն պատմության մեջ մենք առաջին անգամ պատմական հնարավորություն ունենք միավորելու ու մեկտեղելու մեր բոլորիս ջանքերը ՀՈԳԵՎՈՐ ՀԱՅԱՍՏԱՆ -ի հռչակած ամենակարևոր ու անհետաձգելի՝ «հայության ամբողջականացման» ծրագրի իրականացման շուրջ: Վերջին ամիսների ընթացքում մենք ապացուցեցինք, որ հայության մեջ առկա է Հայաստանի ու նրա ապագայի համար պատասխանատվությունը կրող այն մտավոր շերտը, որը պատրաստ է իր վրա վերցնել այդ համազգային գերխնդրի իրականացումը՝ համայն հայությանը միավորող, նրա գործունեությունը արժևորող ու ապահովող կառույցների անհապաղ ձևավորման միջոցով:

Ռուբեն Կարապետյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը