Իշխանություններն իրենք են հասարակությանն իրենց դեմ տրամադրում
«Ֆեյսբուքն» այսօր խոսում է տպարանի շենքի պայթեցման մասին: Այս «իրադարձությունը» վրդովեցրել է շատերին, ստիպել հասկանալ, թե ինչ «պուպուշ», լավ շենք էր, և որքան «բարբարոսաբար» վարվեցին նրա հետ: Ֆեյսբուքահայությունն այդպիսին է՝ իմպուլսիվ, էմոցիոնալ ու ռեակցիոն: Մեր հասարակությունն էլ է այդպիսին: Քանի դեռ շենքն անտերության էր մատնված, ոչ ոքի այն հետաքրքիր չէր. շատերը չէին էլ նկատում այն և չէին էլ իմանա, թե ինչ շենք է, եթե ռուսական նախկին ОРТ հեռուստաալիքի կարմիրով ներկած լոգոն ու համապատասխան գրառումը չլինեին մուտքին: Բայց այսօր այդ շենքը հանկարծակի դարձավ Երևանի անբաժանելի մասնիկը, պատմամշակութային հուշարձան ու էլի չգիտեմ՝ ինչ:
Անկեղծ ասած, ես էլ եմ վրդովված այս միջադեպից: Եվ վրդովմունքս երկու պատճառ ունի: Մեկն այն է, որ երկու օր առաջ, երբ այդ շենքի կողքով անցնում էի, մտածեցի, որ ափսոս է, որ քաղաքի կենտրոնում այսպիսի շենք է անտեր մնացել: Ու մտածեցի, որ այդ շենքում կարելի էր նորաձև «լոֆթ» ոճի հյուրանոց կառուցել՝ թողնելով նրա «արդյունաբերական շարմը»: Դա կարելի էր դարձնել հյուրանոցի «ֆիշկան», և այն կարող էր մրցել Երևանի անդեմ և իրար նման հյուրանոցների հետ: Բայց սեփականատերը որոշեց պայթեցնել այն: Դա իր իրավունքն է:
Մյուս բանը, որն ինձ վրդովեցրեց, դա այն է, որ շենքը պայթեցնելու մասին նախապես տեղեկացրել էին միայն մի քանի լրագրողի, որ գան լավ կադրեր անեն: Իսկ երևանցիներն իմացան տպարանի շենքի պայթեցման մասին միայն երբ գործն արդեն կատարված էր: Ո՛չ քաղաքապետարանն էր իրազեկել, ո՛չ ցուցանակներ կային, ոչ էլ գիտենք, թե ինչ տեսք է ունենալու այն, ինչ տպարանի շենքի փոխարեն է կառուցվելու: Սա արդեն, կարծեմ, օրենքի խախտում էլ է: Համենայնդեպս, քաղաքակիրթ երկրներում կառուցապատողը պետք է ներկայացնի կառուցվող շինության նախագիծը: Քաղաքացիները պետք է տեղյակ լինեն, թե քաղաքապետի թույլտվությամբ ինչ է կատարվում իրենց քաղաքում:
Մի տեսակ արդեն այս հանկարծակի որոշումներին սովորել ենք: Այդպես միամիտ իմացանք, որ թուրքերի հետ «հարաբերություն ենք բարելավում», անսպասելի տեղեկացանք, որ ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագիր ենք ստորագրում, մեկ էլ մի՝ ոչ այնքան գեղեցիկ առավոտ արթնացանք ԵՏՄ կազմում: Մի օր էլ արթնացանք և իմացանք, որ Աֆրիկյանների տունն այլևս պատմություն է, երեկ էլ տպարանի շենքը պայթեցրեցին:
Միտումնավոր թե անգիտակցաբար, իշխանություններն իրենք են հասարակությանն իրենց դեմ տրամադրում: Հասարակության հետ երկխոսությունը, գոնե իրազեկումն այսպիսի իրադարձությունների մասին կարող էր մեղմել հասարակության ատելությունը իշխանությունների և նույնիսկ Երևանի քաղաքապետի նկատմամբ: Չնայած, վերջինը կասկածում եմ, բայց ինչևէ...կարելի է գոնե փորձել:

Նարեկ Սանթուրյանի ֆեյսբուքյան էջից