Լրահոս

22.12.2009 17:24

Տիգրան Կարապետյան. «Հայության համար այնքան էլ լավ ու նպաստավոր տարի չէր»

Տիգրան Կարապետյան. «Հայության համար այնքան էլ լավ ու նպաստավոր տարի  չէր»

Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանը «7օր»-ի հետ զրույցում ամփոփելով 2009թ.-ն՝ ասել է, թե այն հայության համար այնքան էլ նպաստավոր չէր։

-Բացթողումներ շատ կան։ Ամենամեծ բացթողումը հայ-թուրքական արձանագրություններն են, որոնց ես միշտ դեմ եմ եղել։ Ես համարում եմ, որ քաղաքական առումով դաշտը կայացած չէ, և ոչինչ չի արվում, որ ուժեր լինեն, որոնք ռեալ կներկայացնեն ժողովրդին,-ասել է նա։

Տիգրան Կարապետյանը 2009թ. համար թերևս հաջողություն է համարել Նազիկ Ավդալյանի փայլուն հաղթանակը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։