Կարծիք

28.10.2016 12:57


Այն, ինչ հարկավոր է իմանալ Արցախում սահամանդրական փոփոխությունների մասին

Այն, ինչ հարկավոր է իմանալ Արցախում սահամանդրական փոփոխությունների մասին

Ըստ առաջարկվող փոփոխությունների`
Նախագահական և խորհրդարանական ընտրությունները տեղի են ունենալու միաժամանակ: Քանի որ գործող նախագահ Բակո Սահակյանի պաշտոնավարման ժամկետը լրանում է 2017թ. սեպտեմբերին, իսկ Աժ հաջորդ ընտրությունները տեղի են ունենալու 2020թ., ապա տարբերությունը լրացնելու համար սահմանվում է անցումային շրջան: Անցումային շրջանի նախագահին ընտրելու է Ազգային ժողովը: Այդ պաշտոնին հավակնում է Բակո Սահակյանը:
Առավել քան երկու անգամ անընդմեջ նախագահ ընտրվելու արգելանքը պահպանվում է: Բայց քանի որ Բակո Սահակյանն իր անընդմեջությունը միջնորդել է նշանակովի անցումային շրջանի նախագահի պաշտոնով, ապա 2020թ.-ից սկսած ևս երկու անգամ անընդմեջ կարող է առաջադրվել նախագահի թեկնածու:
Տեսականորեն Բակո Սահակյանն անընդմեջ նախագահ կարող է մնալ մինչև 2030թ.` մինչ նոր սահամանադրական փոփոխություններ:
Այսպիսի փոփոխություններ տեղի են ունեցել Զիմբաբվեում, Ադրբեջանում, Ուզբեկստանում, Ղազախստանում, Ուգանդայում, Բուրունդիում, Հասարակածային Գվինեայում, Թուրքմենստանում, Անգոլայում և այլ երկրներում: Այնպես որ առաջադեմ միջազգային փորձը գալիս է Արցախ:

Հայկ Խանումյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը