Աշխարհ

28.10.2016 12:50


Շառլ Ազնավուրը Հոլիվուդում աժանացել է Պատվո աստղի (տեսանյութ)

Շառլ Ազնավուրը Հոլիվուդում աժանացել է Պատվո աստղի (տեսանյութ)

Հոլիվուդի հանրահայտ Փառքի ծառուղու հարևանությամբ բացվել է աշխարհահռչակ ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրի պատվո աստղը, որն իրականացել է Կալիֆոռնիայի հայ համայնքի նախաձեռնությամբ:

92–ամյա Ազնավուրը, ում հաճախ անվանում են «Ֆրանսիայի Ֆրենկ Սինատրա», իր շնորհակալական խոսքում նշել է, որ խորապես զգացված է հայ համայնքի խորհրդանշական քայլից և նման պատվի արժանանալուց։

«Ես տարիներ ի վեր գալիս եմ Հոլիվուդ և շատ եմ աշխատել Միացյալ Նահանգներում: ԱՄՆ-ը շոու բիզնեսի երկիր է»,- AFP գործակալությանն ասել է երաժիշտը։

Իր ելույթի ժամանակ Շառլ Ազնավուրն անդրադարձել է նաև Հայոց ցեղասպանության հարցին։

«Թուրքիան շատ բան կորցրեց։ Նրանք չունեն անգամ մեկ հայտնի երգիչ։ Այսօր ես կարող էի լինել Թուրքիան ներկայացնող երգիչ, սակայն ֆրանսիացի երգիչ եմ: Սա ապացուցում է, որ ցեղասպանության իմաստ չկա, քանի որ միշտ էլ մնում են վերապրածներ»,- ասել է նա:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը