Ահաբեկչությունների շարքը Հայաստանում շարունակվում է
Քաղաքակիրթ աշխարհը բազմիցս է ցնցվել ահաբեկչական զարհուրելի ակտերից: 20-րդ դարի թերևս ամենաքստմնելի ահաբեկչություններից անմասն չի մնացել հայ ժողովուրդը, ինչի ապացույցն է 1999 թ. հոկտեմբերի 27-ին մեր պետականության դեմ կազմակերպված ոճրագործությունը:
Ընտանյոք հանդերձ խոնարհվում և խնկարկում ենք զոհվածների պայծառ հիշատակը:
21-րդ դարում ահաբեկչությունների ձևերին ավելացել է ևս մեկը՝ տեղեկատվականը, որն իր բնույթով, դաժանությամբ չի զիջում մյուս ոճրագործություններին:
2015 թ. մայիսին «Հայկական ժամ» կայքի լրագրող հանցագործներ Աննա Գևորգյանը, Ագապի Հայկազունին, Հերմինե Մանուկյանը փորձեցին իրականացնել տեղեկատվական ահաբեկչություն՝ թիրախավորելով պետության անվտանգության երաշխավոր բանակը, նրա ղեկավարությանը, ՀՀ պաշտպանության նախարար, Արցախի հերոս Սեյրան Օհանյանին և նրա ընտանիքը:
Այսօր նրանք նստած են մեղադրյալի աթոռին. նրանց սպառնում է 5-8 տարի ազատազրկում: Հանցագործների ցուցմունքները վկայում են, որ իրենք անձամբ երբևէ չեն ճանաչել ո՛չ Սեյրան Օհանյանին, ոչ էլ նրա ընտանիքը՝ այսպիսով հաստատելով այն վարկածը, որ իրենք որևէ անձնական շարժառիթ չունեին: Հանցագործ ընտանիքը (հոդվածների հեղինակ Ագապի Հայկազունին, աղջիկը՝ կայքի տնօրեն Աննա Գևորգյանը, քույրը՝ Հերմինե Մանուկյանը), որ զբաղվում է մարզերում տարբեր պաշտոնյաներից շորթումներ կատարելով, անկասկած, ուղղորդվել է ինչ-որ ուժերի կողմից:
Լրատվական ահաբեկիչների դատական վարույթը շարունակվում է: Հաջորդ նիստը նշանակված է 08.11.2016 թ. ժամը 14:30-ին Արաբկիր վարչական շրջանի դատարանում:
Հ.Գ. Իսկ հասարակությանը շարունակում է հուզել գլխավոր հարցը. -Ո՞վ է կանգնած ահաբեկչության ետևում...

Հ.Գ.
Իսկ հասարակությանը շարունակում է հուզել գլխավոր հարցը.
-Ո՞վ է կանգնած ահաբեկչության ետևում...
Ռուզաննա Խաչատրյանի ֆեյսբուքյան էջից