Գալուստ Սահակյանը՝ «Սասնա ծռերի» մասին. «Շատ լավ կլինի, որ տղաներն ազատ արձակվեն»
Եռաբլուրում լրագրողների հետ ճեպազրույցում ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն անդրադարձել է «Սասնա ծռերին»։
–Հիմա հետաքննության մեջ է։ Շատ լավ կլինի, որ տղաներն ազատ արձակվեն: Բայց հետևյալ կարծիքը գոյություն ունի, և հիմնավոր է, որ երբեք ու երբեք չի կարելի զինված տեսքով հարձակում գործել քո հիմնական պետության դեմ,–ասել է Գ.Սահակյանը:
Նաև հավելել է, որ եթե «Սասնա ծռերի» անդամների նկատմամբ մեղադրանքներ չառաջադրվեն, ապա նրանք պետք է ազատ արձակվեն, իսկ եթե մեղադրանքներ կան, ապա պետք է պատասխան տան:

7or.am