Քաղաքական

27.10.2016 17:24


Զախարովա. «ԼՂ կարգավիճակի հարցի շուրջ կողմե՛րը պետք է պայմանավորվեն» (տեսանյութ)

Զախարովա. «ԼՂ կարգավիճակի հարցի շուրջ կողմե՛րը պետք է պայմանավորվեն» (տեսանյութ)

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցի շուրջ պետք է հակամարտության կողմե՛րը պայմանավորվեն: Այդպիսով նա արձագանքել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի այն հայտարարությանը, թե Ղարաբաղը կարող է դառնալ ինքնավար հանրապետություն, եթե կողմերը պայմանավորվեն:

«Այս բառակապակցության մեջ առանցքայինը «եթե կողմերը պայմանավորվեն»-ն է: Կողմե՛րը պետք է պայմանավորվեն»,-ընդգծել է Զախարովան:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը