Կարծիք

27.10.2016 14:49


Երբ մեկնեց Գերմանիա, ես արդեն հասկացա...նրան կորցնում ենք

Երբ մեկնեց Գերմանիա, ես արդեն հասկացա...նրան կորցնում ենք

Երբ մեկնեց Գերմանիա, ես արդեն հասկացա...նրան կորցնում ենք...
Երևանը, երկիրը տեսակ է կորցնում...
Ռուբեն Հովսեփյանն իր ՖԲ-յան էջում վերջին անգամ տեղադրել էր Շոստակովիչի Վալսը եւ գրել. «Այս երաժշտության տակ կարելի է թե՛ պարել, թե՛ ... թաղվել»:
Ավարտել է ԵՊՀ երկրաբանական ֆակուլտետը եւ ձեռագիր է թողել: Գրական-գեղարվեստական, արժեքավոր ձեռագիր: Օրինակ՝ «Հնձանը», որում գրել է. «Մարդ կա՝ 30 տարեկանում արդեն բիձա է, մարդ էլ կա...»:
Կարելի է ստանալ երկրաբանի մասնագիտություն եւ թարգմանել Մարկեսի «Հարյուր տարվա մենությունը»:
Թարգմանել այնպես, որ քեզ սարսռեցնի մայրենի լեզուդ, ու համոզվես, որ, իսկապես, «Մեր լեզուն ճկուն է ու բարբարոս»:
Ճկուն ու բարբարոս է այս կոթողային թարգմանությունը, ինչպես նաև նրա մնացյալ թարգմանությունները...
Հիշում եմ 23 տարի առաջ նրա հետ արած իմ հարցազրույցի տեքստը, երբ տարա իրենց տուն, որքա՜ն երկար ժամանակ տրամադրեց այդ տեքստի վրա աշխատելու համար՝ փայփայելով հայոց լեզվի ամեն մի տառը (անելով թե՛ խմբագրի եւ թե՛ սրբագրիչի գործը)...Անցյալ տարի Ծաղկաձորի գրողների ստեղծագործական տանը հիշեցրի նրան այդ մասին...Լսեց ու ժպտաց: Նաեւ խոժոռվեց, երբ հիշեցրի, որ ինքը միակն է եղել, որ դեմ է քվեարկել ՀԳՄ ղեկավարության որոշմանը (ինձ՝ լրագրողիս դատի տալու մասին որոշմանը):
Ասաց՝ «Ես շատ զայրացա այդ օրը եւ նիստին ներկա գտնվողներին էլ ասել եմ՝ անհեթեթ բաներ մի՛ արեք, բայց դե...արեցին»...
Եվ, իհարկե, «ճկուն եւ բարբարոս» էր Ռուբեն Հովսեփյանի ասելիքը՝ թե՛ իբրեւ գրող, թե՛ իբրեւ քաղաքացի եւ թե՛ իբրեւ օրենսդիր...
Սեփական սկզբունքներից ոչ մի զիջում, ոչ մի նահանջ...
Մեծ մարդիկ նահանջի մասին չեն էլ մտածում. շիտակ ծնվում են, շիտակ գործում՝ չծռմռվելով եւ «դիվանագիտություն» չանելով (ինչպես իր սերնդի շատ գրողներ):
Ափսոս, ափսոս, ափսոս...

Կիմա Եղիազարյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը