Ով շատ է հայհոյում՝ նա իշխանության երգի տակ պարողներից է
Երբ շունը հաչում է, բայց չի կծում, նրանից չպետք է վախենա անգամ մեկ տարեկան երեխան... Սրա մասին բոլորը գիտեն, չէ՞...
Հասարակության որոշ հատվածի մոտ մի այսպիսի «թեզ» է զարգացել. ընդդիմադիր ուժը պետք է «հայհոյի», և որքան կարող է՝ շատ ու բարձր, և որքան շատ բացի «կեղտոտ բերանը» իշխանության հասցեին, այնքան այդ ուժը կընդունվի և «ամենաալավ» ընդդիմադիրը կլինի: Հենց այս ոչ պրոֆեսիոնալ մոտեցումն է պատճառը, որ ընդդիմադիր դաշտը կործանման եզրին է: Այսպես, եթե չկա հայհոյանք, ուրեմն դա ընդդիմադիր ուժ չէ:
Ընդհանրապես, սա հիվանդ մոտեցում է, և մենք շատ անգամ համոզվել ենք, որ քաղաքական դաշտում ով շատ է հայհոյում՝ նա իշխանության երգի տակ պարողներից է, քանի որ միայն հայհոյելով և ոչինչ չձեռնարկելով թույլ է տալիս իշխանության վերարտադրումը: Բացի այդ, հայհոյելով՝ «ընդդիմադիր» կոչվող այդ ուժը մարդկանց ուշադրությունն իր կողմն է գրավում՝ թույլ չտալով տեսնել այլ ուժերի գրագետ, ստեղծված իրավիճակում ճիշտ լուծումներ առաջարկող, բայց չհայհոյող գործողությունները:
Հիմա ինչ եմ ուզում ասել՝ այլևս ապացուցված է, որ ընդդիմադիր ուժը չպետք է առանց փաստարկների, առանց հիմնավորումների մի բառ խոսի իշխանության հասցեին, առավել ևս՝ հայհոյի: Եթե ուզում է «իսկական» իշխանափոխություն, ապա պետք է իշխանության դեմ դուրս գա փաստերով, խնդիրներին լուծումներ առաջարկի և երկրի զարգացման ընտրանքային այլ ուղիներ ցույց տա: Սրանք պետք է լինեն «իսկական ընդդիմության» առաջնահերթությունն ու հաջողության գրավականը:

Սաթեն Մանասյանի ֆեյսբուքյան էջից