Կարեն Կարապետյանը հանձնարարել է վերանայել փոքր հէկերի զարգացման սխեման
Հոկտեմբերի 27–ին տեղի ունեցած Կառավարության նիստի ընթացքում ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը բնապահպանության և Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարներին հանձնարարել է 15–օրյա ժամկետում Ջրի ազգային խորհրդին ներկայացնել փոքր հէկերի ջրօգտագործման թույլտվությունների և շահագործման լիցենզիաների տրամադրման ոլորտում ներկայիս իրավիճակի վերաբերյալ առաջարկություններ:
-Հանձնարարում եմ ներկայացնել առաջարկություններ Ախուրյան, Ձորագետ, Դեբեդ, Ազատ, Արփա, Որոտան գետերի ավազաններում նոր հիդրոէլեկտրակայանների կառուցման և նոր ջրօգտագործման թույլտվությունների տրամադրման քաղաքականության և բնապահպանական խնդիրները վերանայելու նպատակով 20 տարի շարունակ շահագործված փոքր հէկերի համար նոր գնագոյացման մեխանիզմների վերաբերյալ,- ասել է Կարեն Կարապետյանը՝ նշելով, որ բնապահպանական խնդիրներ կան այն գետերի վրա, որտեղ հէկերի քանակը նախատեսվածից ավելի շատ է:
Կարեն Կարապետյանը նաև ընդգծել է, որ Էներգետիկայի նախարարությունից ակնկալում է այս հարցին այնպիսի մոտեցում կցուցաբերվի, որ էներգետիկայի անվտանգության հետ կապված խնդիրներ չառաջանան:

7or.am